Գ ԹԱԳԱՎՈՐԱՑ20
  • 1Եւ Ասորիների թագաւոր Բենադադը ժողովեց իր բոլոր զօրքերը, եւ երեսունեւերկու թագաւոր իրան հետ, ձիերով եւ կառքերով, եւ վեր գնաց ու պաշարեց Սամարիան եւ պատերազմ արաւ նորա հետ։
  • 2Եւ պատգամաւորներ ուղարկեց քաղաքը Իսրայէլի թագաւոր Աքաաբի մօտ,
  • 3Եւ ասեց նորան. Այսպէս է ասում Բենադադը, Քո արծաթը եւ քո ոսկին իմն է, եւ քո կանայքը եւ քո գեղեցիկ որդիները իմն են։
  • 4Եւ Իսրայէլի թագաւորը պատասխանեց եւ ասեց. Քո ասածի պէս լինի, ով իմ տէր թագաւոր, ես եւ իմ բոլոր ունեցածը քոնն ենք։
  • 5Եւ պատգամաւորները ետ դառան եւ ասեցին. Այսպէս է ասում Բենադադն ասելով թէ Ես քեզ մօտ մարդ ուղարկեցի եւ ասեցի՝ քո արծաթը եւ ոսկին, քո կանայքը եւ քո որդիները ինձ տուր։
  • 6Ուրեմն էգուց իմ ծառաներին քեզ մօտ կ’ուղարկեմ, որ նորանք պտրտեն քո տունը եւ քո ծառաների տուները, եւ ինչ որ քո աչքին հաճելի բան լինի, նորանք պիտի իրանց ձեռքն առնեն։
  • 7Եւ Իսրայէլի թագաւորը կանչեց երկրի բոլոր ծերերին եւ ասեց. Խնդրեմ իմացէք եւ տեսէք, որ նա ահա չարութիւն է ուզում. Որովհետեւ նա մարդ է ուղարկել ինձ մօտ իմ կանանց եւ որդկանց եւ իմ արծաթի ու իմ ոսկիի համար, եւ ես նորան չ’մերժեցի։
  • 8Եւ բոլոր ծերերը եւ բոլոր ժողովուրդը ասեցին նորան. Մի լսիր եւ յանձդ մի առնիր։
  • 9Եւ նա ասեց Բենադադի պատգամաւորներին. Ասեցէք իմ տէր թագաւորին՝ ինչի համար որ մարդ էիր ուղարկել ծառայիդ մօտ առաջին անգամ, այն կ’անեմ, բայց այս բանը չեմ կարող անել. Եւ պատգամաւորները գնացին եւ պատասխանը ետ տարին։
  • 10Եւ Բենադադը նորա մօտ մարդ ուղարկեց եւ ասեց. Աստուածներն ինձ այսպէս անեն, եւ սորանից աւելի անեն, եթէ Սամարիայի հողը բաւականանայ իմ ետեւից եկող բոլոր զօրքերի ափերին։
  • 11Եւ Իսրայէլի թագաւորը պատասխանեց եւ ասեց. Ասեցէք. Թող չ’պարծենայ գօտին կապողը իբրեւ լուծողը։
  • 12Եւ եղաւ հէնց որ նա լսեց այս խօսքը, երբոր ինքը եւ թագաւորները խմում էին վրաններումը, իսկոյն ասեց իր ծառաներին. Շարուեցէք. Եւ նորանք շարուեցան քաղաքի դէմ։
  • 13Եւ ահա մէկ մարգարէ մօտեցաւ Իսրայէլի Աքաաբ թագաւորին եւ ասեց. Այսպէս է ասում Տէրը. Բոլոր այս մեծ ամբոխը տեսա՞ր. Ահա ես նորան քո ձեռքն եմ յանձնելու այսօր, որ իմանաս թէ ես եմ Տէրը։
  • 14Եւ Աքաաբն ասեց. Որի՞ ձեռքով. Եւ նա ասեց. Գաւառաց իշխանների պատանիների ձեռքովը. Եւ ասեց. Ո՞վ պիտի սկսէ պատերազմը. Նա էլ ասեց. Դու։
  • 15Եւ նա համարեց գաւառաց իշխանների պատանիներին, եւ նորանք երկու հարիւր երեսունեւերկու էին, եւ նորանցից յետոյ համարեց ժողովրդին՝ բոլոր Իսրայէլի որդիներին՝ եօթը հազար։
  • 16Եւ նորանք դուրս ելան կէսօրին. Բայց Բենադադը խմած արբած էր վրաններումը ինքը եւ իրան օգնող երեսունեւերկու թագաւորները։
  • 17Եւ գաւառաց իշխանների պատանիները առաջ դուրս ելան. Եւ Բենադադը մարդ ուղարկեց, եւ նորան իմացրին ասելով. Սամարիայից մարդիկ են դուրս գալիս։
  • 18Նա էլ ասեց. Եթէ խաղաղութեան համար են դուրս եկել, նորանց ողջ ողջ բռնեցէք. Եւ եթէ պատերազմի համար են դուրս եկել, էլի ողջ բռնեցէք նորանց։
  • 19Եւ սորանք դուրս եկան քաղաքիցը՝ գաւառաց իշխանների պատանիները եւ այն զօրքը որ նորանց ետեւին էր.
  • 20Եւ ամեն մարդ զարկեց իր դիմացինին. Եւ Ասորիները փախան. Եւ Իսրայէլը հալածեց նորանց. Եւ Ասորիների թագաւոր Բենադադը պրծաւ ձիան վերայ եւ ձիաւորներով։
  • 21Եւ Իսրայէլի թագաւորը դուրս եկաւ ու զարկեց ձիերն էլ կառքերն էլ. Եւ Ասորիների մէջ մեծ կոտորած արաւ։
  • 22Եւ մարգարէն մօտեցաւ Իսրայէլի թագաւորին եւ ասեց նորան. Գնա ուժովացիր, եւ իմացիր եւ տես թէ ինչ պիտի անես, որովհետեւ եկող տարի Ասորիների թագաւորը վեր է գալու քեզ վերայ։
  • 23Եւ Ասորիների թագաւորի ծառաներն ասեցին նորան. Նորանց աստուածները սարերի աստուածներ են, նորա համար մեզ յաղթեցին. Բայց եթէ նորանց հետ պատերազմենք դաշտի մէջ, անշուշտ մենք նորանց կ’յաղթենք։
  • 24Եւ այս բանն արա. Թագաւորների ամեն մէկին հեռացրու իր տեղիցը, եւ նախարարներ դիր նորանց տեղ։
  • 25Եւ այնքան զօրք ժողովիր քեզ համար որքան որ քեզանից կորաւ, եւ ձիերի չափ ձիեր եւ կառքերի չափ կառքեր, եւ մենք պատերազմենք նորանց հետ դաշտումը, եւ մենք անշուշտ կ’յաղթենք նորանց. Եւ նա լսեց նորանց խօսքին եւ այնպէս արաւ։
  • 26Եւ եղաւ որ եկող տարին Բենադադը Ասորիներին հանդէս արաւ եւ վեր գնաց Ափէկ որ Իսրայէլի հետ պատերազմէ։
  • 27Եւ Իսրայէլի որդիքն էլ հանդէս արին, եւ պաշար առան ու գնացին նորանց առաջը. Եւ Իսրայէլի որդիքը բանակ կազմեցին նորանց դիմացը այծերի երկու երամակների պէս. Բայց Ասորիները լցրել էին երկիրը։
  • 28Եւ Աստուծոյ մարդը մօտեցաւ եւ ասեց Իսրայէլի թագաւորին թէ Այսպէս է ասում Տէրը. Որովհետեւ Ասորիներն ասում են թէ Եհովան սարերի Աստուած է եւ ոչ թէ հովիտների Աստուած է նա. Վասն որոյ այս մեծ ամբոխը քո ձեռքն եմ մատնելու, որ դուք գիտենաք թէ Եհովան ես եմ։
  • 29Եւ եօթն օր իրար դէմ բանակ տուած կացան. Եւ եօթներորդ օրը պատերազմ եղաւ. Եւ Իսրայէլի որդիքը ջարդեցին Ասորիներից հարիւր հազար հետեւակ զօրք մէկ օրում։
  • 30Եւ մնացորդները փախան Ափէկ քաղաքը. Եւ պարիսպը ընկաւ մնացած քսանեւեօթը հազար մարդկանց վերայ. Եւ Բենադադը փախաւ եւ մտաւ քաղաքումը մի տան խոր սենեակը։
  • 31Եւ նորա ծառաներն ասեցին իրան. Ահա մենք լսել ենք, որ Իսրայէլի տան թագաւորները ողորմած թագաւորներ են. Թող մեր մէջքերին քուրձեր եւ մեր գլուխներին չուաններ դնենք, եւ գնանք դուրս Իսրայէլի թագաւորի մօտ. Գուցէ նա քո անձը ողջ թողէ։
  • 32Եւ նորանք մէջքերին քուրձեր եւ իրանց գլուխներին չուաններ կապեցին եւ գնացին Իսրայէլի թագաւորի մօտ եւ ասեցին. Ծառադ Բենադադն ասում է. Թող իմ անձն ապրէ։ Եւ նա ասեց. Մի՞թէ նա դեռ ողջ է. Նա իմ եղբայրն է։
  • 33Եւ նորա մարդիկը այս յաջողութիւն համարեցին, եւ շտապելով տեղեկացան թէ նորանի՞ց է արդեօք, եւ ասեցին. Ահա քո եղբայրը Բենադադ. Եւ նա ասեց. Գնացէք նորան բերէք։ Եւ Բենադադը դուրս ելաւ նորա մօտ, եւ նա նորան վեր բարձրացրեց կառքի մէջը.
  • 34Եւ ասեց նորան. Այն քաղաքները որոնք իմ հայրն առաւ քո հօրիցը ես ետ կ’դարձնեմ. Եւ դու քեզ համար հրապարակներ ունեցիր Դամասկոսում ինչպէս իմ հայրն ունէր Սամարիայում։ Իսկ ես, ասեց Աքաաբը, դաշինքով կ’արձակեմ քեզ։ Եւ նա դաշինք դրաւ նորա հետ, եւ նա էլ արձակեց նորան։
  • 35Եւ մարգարէների որդիներից մէկ մարդ ասեց Տիրոջ խօսքովը իր ընկերին. Խնդրեմ՝ ինձ զարկիր, բայց այն մարդը չ’ուզեց նորան զարկել։
  • 36Նա էլ ասեց նորան. Որովհետեւ դու չ’լսեցիր Տիրոջ խօսքին, ահա ինձանից գնալիս առիւծը պիտի քեզ զարկէ. Եւ նա գնաց նորա կշտիցը. Եւ մի առիւծ գտաւ նորան եւ զարկեց նորան։
  • 37Եւ մէկ ուրիշ մարդ գտաւ եւ ասեց նորան. Խնդրեմ՝ ինձ զարկիր. Եւ այն մարդը զարկեց նորան սաստիկ եւ վիրաւորեց։
  • 38Եւ մարգարէն գնաց եւ կանգնեց թագաւորի ճանապարհին եւ աչքերի վերայ մի ծածկոց դնելով իրան ծածկեց։
  • 39Եւ թագաւորն անց կենալիս՝ նա կանչեց թագաւորին եւ ասեց. Ծառադ գնացել էր պատերազմի մէջը. Եւ ահա մի ետ քաշուող մարդ ինձ մօտ մի մարդ բերաւ եւ ասեց. Պահպանիր այս մարդը. Եթէ նա կորչելու լինի, քո անձը պիտի լինի նորա անձի տեղ, կամ մի տաղանդ արծաթ պիտի վճարես։
  • 40Եւ երբոր ծառադ այսինչ եւ այնինչ բանը անում էի, եւ նա չ’կար։ Եւ Իսրայէլի թագաւորն ասեց նորան. Քո դատաստանն էլ այդպէս. Դու ինքդ վճռեցիր։
  • 41Եւ նա շուտով հեռացրեց ծածկոցը աչքերի վերայից. Եւ Իսրայէլի թագաւորը ճանաչեց նորան որ նա մարգարէներիցն էր։
  • 42Եւ նա ասեց նորան. Այսպէս է ասում Տէրը. որովհետեւ դու իմ նզոված մարդին արձակեցիր ձեռքից, ուրեմն քո անձը պիտի լինի նորա անձի տեղ, եւ քո ժողովուրդը նորա ժողովրդի տեղ։
  • 43Եւ Իսրայէլի թագաւորը գնաց իր տունը տխուր եւ բարկացած, եւ եկաւ Սամարիա։
← Ցանկ