ՆԵԵՄԻԱ5
  • 1Եւ ժողովրդի ու նորանց կանանց աղաղակը մեծ էր իրանց Հրէայ եղբայրների դէմ։
  • 2Եւ կային ասողներ թէ Մենք մեր տղերքով ու աղջկերքովը շատ ենք, եւ ուտելիք ծախու կ’առնենք եւ կ’ուտենք ու կ’ապրենք։
  • 3Եւ ասողներ էլ կային թէ Մեր արտերը, այգիները եւ տները գրաւ ենք դնում որ ուտելիք առնենք սովի ժամանակ։
  • 4Եւ ասողներ էլ կային թէ Մենք փող ենք պարտք անում թագաւորի հարկի համար մեր արտերովը եւ մեր այգիներովը։
  • 5Եւ արդ մեր մարմինը մեր եղբարց մարմնի պէս է, մեր որդիքը նորանց որդկանց պէս, եւ ահա մենք մեր որդիքն ու աղջկերքը ծառայութեան ենք հպատակացնում, եւ մեր աղջիկներից ոմանք հպատակուած են. Եւ մեր ձեռքին կարողութիւն չ’կայ, որովհետեւ մեր արտերն ու այգիներն ուրիշներինն են։
  • 6Եւ ես շատ նեղացայ, երբոր նորանց աղաղակը եւ այս խօսքերը լսեցի.
  • 7Եւ իմ սրտումը խորհեցի եւ յանդիմանեցի իշխաններին եւ ոստիկաններին եւ ասեցի նորանց. Դուք ամեն մէկդ վաշխ էք առնում ձեր եղբայրներից. Եւ նորանց դէմ մեծ ժողովք կազմեցի.
  • 8Եւ նորանց ասեցի. Մենք ծախու առել ենք մեր Հրէայ եղբայրներին, որ ծախուած էին հեթանոսներին, որքան որ կարող էինք, բայց դուք ծախում էք ձեր եղբայրներին. Եւ նորանք մեզ վերայ ծախուի՞ն։ Իսկ նորանք լռեցին եւ պատասխան չ’գտան։
  • 9Եւ ես ասեցի. Լաւ չէ այս բանը որ դուք անում էք. Մի՞թէ պիտի մեր Աստուծոյ երկիւղովը չ’գնաք, որ մեր թշնամի ազգերի առաջին խայտառակ չ’լինինք։
  • 10Եւ ես էլ, եղբայրներս ու ծառաներս էլ նորանց փող եւ ցորեն ենք փոխ տուել. Եկէք այս պարտքը նորանց շնորհենք։
  • 11Խնդրում եմ, այսօր նորանց արտերն իրանց ետ դարձրէք, նորանց այգիները, ձիթենիներն ու տները, եւ հարիւրից մէկը նորանցից ձեզ հասնելի արծաթը, ցորենը, գինին եւ իւղն էլ։
  • 12Եւ նորանք ասեցին. Ետ ենք դարձնում, նորանցից չենք ուզիլ. Այնպէս կ’անենք ինչպէս որ դու ասում ես։ Եւ ես կանչեցի քահանաներին, եւ նորանց երդում տալ տուի որ այսպէս անեն։
  • 13Եւ ես թափ տուի իմ ծոցը եւ ասեցի. Աստուած այսպէս թափ տայ ամեն մարդին իր տանիցն ու իր աշխատանքիցը, ով որ այս խօսքը չ’պահէ, եւ նա այսպէս թափ տրուած եւ դարտակ լինի։ Եւ բոլոր ժողովքն ասեցին. Ամէն. Եւ օրհնեցին Տիրոջը. Եւ ժողովուրդն այսպէս արաւ։
  • 14Նաեւ այն օրիցը, որ ինձ հրամայեց թագաւորը որ նորանց իշխանը լինիմ Հրէաստանում Արտաշէս թագաւորի քսաներորդ տարիից մինչեւ երեսունեւերկրորդ տարին՝ տասնեւերկու տարի ես եւ իմ եղբարքը իշխանական հացը չ’կերանք։
  • 15Եւ նախորդ իշխանները, որոնք ինձանից առաջ եղել էին, ժողովրդին ծանրութիւն էին տուել, եւ նորանցից հաց եւ գինի էին առնում բացի քառասուն սիկղ արծաթից. Նաեւ նորանց ծառաները տիրում էին ժողովրդի վերայ. Բայց ես այդպէս չ’արի Աստուածանից վախենալով։
  • 16Նաեւ այս պարսպի գործումը ես ջանացի. Եւ արտ ծախու չ’առինք, եւ իմ ամեն ծառաները ժողովուած էին այնտեղ այն գործի վերայ։
  • 17Եւ հարիւր յիսուն Հրէայ եւ ոստիկան եւ մեր շրջակայքում եղող ազգերից մեզ մօտ եկողներ լինում էին իմ սեղանի վերայ։
  • 18Եւ ահա ինչ էր պատրաստվում մէկ օրը՝ մէկ արջառ, վեց ընտիր ոչխար, եւ թռչուններ էին պատրաստվում ինձ համար. Եւ տասն օրուայ մէջ ամեն տեսակ գինի առատութեամբ. Եւ այսու ամենայնիւ իշխանական հացը չ’ուզեցի. Որովհետեւ ծառայութիւնը ծանր էր այս ժողովրդի վերայ։
  • 19Յիշիր ինձ ի բարին, ով իմ Աստուած, ամեն ինչ որ արի այս ժողովրդի համար։
← Ցանկ