ՅՈԲ17
  • 1Շունչս նուաղել է, օրերս հանգչում են. գերեզմաններն պատրաստ են ինձ համար։
  • 2Չէ՞ որ ծաղրածուներն ինձ մօտ են, եւ իմ աչքը անդադար տեսնում է նորանց հակառակութիւններն։
  • 3Ապահովիր, դու իմ երաշխաւորը եղիր քեզ մօտ. ո՞վ կայ որ ձեռքիցս բռնէ։
  • 4Որովհետեւ դու ծածկեցիր իմաստութիւնը նորանց սրտիցը, դորա համար դու չես բարձրացնել նորանց։
  • 5Ով որ կողոպտուելու մատնէ իր ընկերներին, նորա որդկանց աչքերը պիտի նուաղին։
  • 6Եւ նա ինձ առակ է շինել ժողովուրդներին, եւ ես զզուանք եմ դառել նորանց առաջին։
  • 7Նաեւ պղտորել է աչքս տրտմութիւնից, եւ բոլոր անդամներս ստուերի պէս են։
  • 8Ուղիղները սոսկում են սորա վերայ, եւ անմեղը գրգռվում է կեղծաւորի պատճառովը։
  • 9Իսկ արդարը պինդ կ’բռնէ իր ճանապարհը, եւ մաքուր ձեռք ունեցողը քանի գնայ կ’զօրանայ։
  • 10Բայց դուք ամենքդ էլ դարձեալ եկէք, եւ ես ձեզանում իմաստուն չեմ գտնում։
  • 11Օրերս անց են կացել, խափանուել են իմ դիտաւորութիւններն իմ սրտի խորհուրդները։
  • 12Գիշերը փոխում են ցերեկի, իբր թէ լոյսը մօտ է՝ խաւարի առաջին։
  • 13Թէեւ սպասեմ, դժոխքն է իմ տունը. Խաւարումը պիտի ձգեմ իմ անկողինը։
  • 14Ապականութեանը կանչեցի՝ Դու իմ հայրն ես. Որդերին՝ իմ մայրն ու քոյրն էք։
  • 15Եւ հիմա ո՞ւր է իմ յոյսը. Եւ իմ յոյսը ո՞վ է տեսնելու։
  • 16Գերեզմանի նիգերի մօտ պիտի իջնէ, երբոր միասին կ’հանգստանանք հողի վերայ։
← Ցանկ