ՅՈԲ19
  • 1Եւ Յոբը պատասխանելով ասեց.
  • 2Մինչեւ ե՞րբ պիտի վշտացնէք իմ հոգին, եւ ինձ փշրէք խօսքերով:
  • 3Ահա տասն անգամ ինձ մեղադրեցիք. չէ՞ք ամաչում` ինձ ապշեցնում էք:
  • 4Եւ եթէ ես իրաւ սխալուել եմ, ինձ մօտ կ’մնայ իմ սխալմունքը:
  • 5Կամ յիրաւի ուզում էք ամբարտաւանալ ինձ վերայ, եւ յանդիմանում էք ինձ իմ մի յանցանքի համար:
  • 6Իմացէք ուրեմն որ Աստուած է ինձ կործանել, եւ իր ցանցովն ինձ պատել:
  • 7Ահա ես աղաղակում եմ` զրկա՛նք, եւ պատասխան չեմ ստանում, բողոքում եմ, բայց իրաւունք չ’կայ:
  • 8Ճանապարհս կապել է նա, եւ չեմ կարողանում անցնել, եւ իմ շաւիղների վերայ խաւար է դրել:
  • 9Փառքս հանել է ինձանից, եւ թագը վեր առել գլխիցս:
  • 10Ինձ քանդել է շուրջանակի, որ ես գնամ, եւ ծառի նման պոկել է իմ յոյսը:
  • 11Նա վառել է իր բարկութիւնն ինձ դէմ, եւ ինձ իր թշնամիներին նման է համարում:
  • 12Նորա գունդերը միասին եկան, եւ իրանց ճանապարհները կազմեցին ինձ դէմ, եւ բանակուեցան իմ վրանի շուրջը:
  • 13Իմ եղբայրներին հեռացրել է ինձանից, եւ իմ ծանօթներն էլ օտարացել են ինձանից:
  • 14Ինձ ձգել են իմ ազգականները, եւ իմ ճանաչները մոռացել են ինձ:
  • 15Իմ տան բնակողներն ու իմ աղախիններն օտար համարեցին ինձ. ես մի օտարական եմ դառել նորանց աչքին:
  • 17Շունչս ընդդէմ է գալիս իմ կնոջը, եւ իմ խնդիրքը` իմ մօր որովայնի որդկանցը:
  • 18Փոքր տղերքն անգամ անարգում են ինձ. ես վեր կենալիս նորանք խօսում են վրաս:
  • 19Ինձանից զզվում են իմ մտերիմ բարեկամները, եւ իմ սիրածները ընդդիմանում են ինձ:
  • 20Մորթիս եւ մարմինս են փակել ոսկորներս, եւ մինակ ատամներիս կաշիովն եմ պրծել:
  • 21Ողորմեցէք ինձ, ողորմեցէք ինձ, ով իմ բարեկամներ. որովհետև Աստուծոյ ձեռքը դպել է ինձ:
  • 22Ինչու՞ էք ինձ հալածում դուք էլ Աստուծոյ նման, եւ չէ՞ք կշտանում իմ մարմնիցը:
  • 23Ոհ երանի՛ թէ գրուէին խօսքերս, երանի՛ թէ քանդակուէին մի գրքի մեջ:
  • 24Երկաթի գրիչով եւ կապարով, փորագրուէին քարի վերայ յավիտեան:
  • 25Իսկ ես գիտեմ որ փրկիչս կենդանի է, եւ նա վերջը պիտի կանգնէ հողի վերայ:
  • 26Եւ իմ մորթը այսպէս թափուելուց յետոյ, այն ժամանակ իմ մարմնիցը տեսնելու եմ Աստուծուն:
  • 27Որին որ ես ինքս եմ տեսնելու, եւ իմ աչքերն են մտիկ տալու նորան, եւ ոչ թէ ուրիշը. իմ երիկամունքները հալվում են իմ ներսումը:
  • 28Որ պիտի ասէիք. Ի՞նչ ենք հալածում նորան. եւ ինձ վերայ է գտնվում բանի արմատը:
  • 29Վախեցէք դուք սուրի երեսիցը. որովհետև անիրաւութիւնների դէմ բարկացող է սուրը որ իմանաք թէ դատաստան կայ:
← Ցանկ