ՅՈԲ22
- 1Եւ Եղիփազ Թեմանացին պատասխանելով ասեց.
- 2Մի՞թէ մարդս Աստուծոյ համար օգտակար է. Այլ միայն իրան է օգտակար խելացին։
- 3Ամենակարողին հաճութի՞ւն կ’լինի, եթէ արդար լինիս. Կամ մէկ շա՞հ, եթէ քո ճանապարհներն ուղիղ անես։
- 4Մի՞թէ քո վախիցը քեզ հետ կ’վիճէ, եւ քեզ հետ դատաստանի կ’գնայ՞:
- 5Չէ՞ որ քո չարութիւնը շատ է. եւ քո անօրէնութիւններին վերջ չ’կայ:
- 6Որովհետեւ դու քո եղբօրիցը գրաւ էիր առնում զուր տեղը, եւ մերկերի հանդերձները յափշտակում էիր:
- 7Ջուր չէիր խմեցնում ծարաւին. եւ սովածիցը խնայում էիր հացը:
- 8Եւ այն մարդը որ զօրաւոր բազուկ ունէր, երկիրը նորանն էր. եւ պատուաւորը բնակվում էր նորանում:
- 9Որբեւայրիներին դարտակ ճանապարհ էիր դնում. եւ որբերի բազուկները փշրվում էին:
- 10Դորա համար քո շուրջը որոգայթներն են պատել, եւ յանկարծահաս վախը քեզ զարհուրեցրել է:
- 11Կամ թէ խաւարիցը չես տեսնում, եւ ջրերի շատութիւնը քեզ ծածկել է:
- 12Մի՞թէ Աստուած երկնքի բարձրումը չէ. եւ մտիկ տուր աստղերի բարձրութեանը, թէ ինչ բարձր են:
- 13Բայց դու ասում ես. Ի՞նչ գիտէ Աստուած, մառախուղի ետեւի՞ցը պիտի դատէ:
- 14Ամպերը նորա համար ծածկոց են, որ նա չի տեսնիլ. եւ նա երկնքի կամարի վերայ է շրջում:
- 15Մի՞թէ վաղեմի ճանապարհն ես պահում, որով գնացին անօրէն մարդիկը:
- 16Որոնք ժամանակից առաջ յափշտակուեցան, գետի պէս հոսեցին նորանց հիմերը:
- 17Որ ասում էին Աստուծուն. Հեռացիր մեզանից, եւ թէ Ամենակարողը նորանց ի՞նչ է անելու:
- 18Սակայն Նա նորանց տները լցրել էր բարիքով. անզգամների խորհուրդը հեռու լինի ինձանից:
- 19Արդարները պիտի տեսնեն եւ ուրախանան, եւ անմեղները նորանց ծաղր պիտի անեն:
- 20Ճշմարիտ որ կորել է մեր թշնամին. եւ նորանց մնացորդը կրակն է լափել:
- 21Աղէ բարեկամացիր նորա հետ եւ խաղաղութիւն արա, դորանով բարիք կ’գայ քեզ մօտ:
- 22Ընդունիր նորա բերանիցն օրէնքը, եւ նորա խօսքերը դիր սրտիդ մէջ:
- 23Եթէ Ամենակարողին դառնաս, կ’շինուիս. եթէ անօրէնութիւնը հեռացնես քո վրանիցը:
- 24Եւ ոսկիի կտորը դիր հողի վերայ, եւ Ոփիրի ոսկին հեղեղատների քարերի վերայ.
- 25Այն ժամանակ Ամենակարողը կ’լինի քո ոսկիի կտորը, եւ քո փայլուն արծաթը:
- 26Որովհետեւ այն ժամանակ Ամենակարողովը կ’ցնծաս, եւ երեսդ կ’բարձրացնես դէպի Աստուած:
- 27Դու նորան կ’աղաչես, եւ Նա քեզ կ’լսէ. եւ քո ուխտերը կ’կատարես.
- 28Եւ դիտաւորութիւն կ’ունենաս, եւ կ’յաջողուի քեզ համար. եւ քո ճանապարհների վերայ լոյս կ’ծագէ:
- 29Երբոր մեկին ցածացնեն, այն ժամանակ դու կ’ասես. Բարձրութի՜ւն. եւ աչքերով խոնարհին նա կ’ազատէ:
- 30Նա կ’ազատէ անմեղ չ’եղողին էլ, եւ նա կ’ազատուի քո ձեռքերի մաքրութիւնովը:
