ՅՈԲ22
  • 1Եւ Եղիփազ Թեմանացին պատասխանելով ասեց.
  • 2Մի՞թէ մարդս Աստուծոյ համար օգտակար է. Այլ միայն իրան է օգտակար խելացին։
  • 3Ամենակարողին հաճութի՞ւն կ’լինի, եթէ արդար լինիս. Կամ մէկ շա՞հ, եթէ քո ճանապարհներն ուղիղ անես։
  • 4Մի՞թէ քո վախիցը քեզ հետ կ’վիճէ, եւ քեզ հետ դատաստանի կ’գնայ՞:
  • 5Չէ՞ որ քո չարութիւնը շատ է. եւ քո անօրէնութիւններին վերջ չ’կայ:
  • 6Որովհետեւ դու քո եղբօրիցը գրաւ էիր առնում զուր տեղը, եւ մերկերի հանդերձները յափշտակում էիր:
  • 7Ջուր չէիր խմեցնում ծարաւին. եւ սովածիցը խնայում էիր հացը:
  • 8Եւ այն մարդը որ զօրաւոր բազուկ ունէր, երկիրը նորանն էր. եւ պատուաւորը բնակվում էր նորանում:
  • 9Որբեւայրիներին դարտակ ճանապարհ էիր դնում. եւ որբերի բազուկները փշրվում էին:
  • 10Դորա համար քո շուրջը որոգայթներն են պատել, եւ յանկարծահաս վախը քեզ զարհուրեցրել է:
  • 11Կամ թէ խաւարիցը չես տեսնում, եւ ջրերի շատութիւնը քեզ ծածկել է:
  • 12Մի՞թէ Աստուած երկնքի բարձրումը չէ. եւ մտիկ տուր աստղերի բարձրութեանը, թէ ինչ բարձր են:
  • 13Բայց դու ասում ես. Ի՞նչ գիտէ Աստուած, մառախուղի ետեւի՞ցը պիտի դատէ:
  • 14Ամպերը նորա համար ծածկոց են, որ նա չի տեսնիլ. եւ նա երկնքի կամարի վերայ է շրջում:
  • 15Մի՞թէ վաղեմի ճանապարհն ես պահում, որով գնացին անօրէն մարդիկը:
  • 16Որոնք ժամանակից առաջ յափշտակուեցան, գետի պէս հոսեցին նորանց հիմերը:
  • 17Որ ասում էին Աստուծուն. Հեռացիր մեզանից, եւ թէ Ամենակարողը նորանց ի՞նչ է անելու:
  • 18Սակայն Նա նորանց տները լցրել էր բարիքով. անզգամների խորհուրդը հեռու լինի ինձանից:
  • 19Արդարները պիտի տեսնեն եւ ուրախանան, եւ անմեղները նորանց ծաղր պիտի անեն:
  • 20Ճշմարիտ որ կորել է մեր թշնամին. եւ նորանց մնացորդը կրակն է լափել:
  • 21Աղէ բարեկամացիր նորա հետ եւ խաղաղութիւն արա, դորանով բարիք կ’գայ քեզ մօտ:
  • 22Ընդունիր նորա բերանիցն օրէնքը, եւ նորա խօսքերը դիր սրտիդ մէջ:
  • 24Եւ ոսկիի կտորը դիր հողի վերայ, եւ Ոփիրի ոսկին հեղեղատների քարերի վերայ.
  • 25Այն ժամանակ Ամենակարողը կ’լինի քո ոսկիի կտորը, եւ քո փայլուն արծաթը:
  • 26Որովհետեւ այն ժամանակ Ամենակարողովը կ’ցնծաս, եւ երեսդ կ’բարձրացնես դէպի Աստուած:
  • 27Դու նորան կ’աղաչես, եւ Նա քեզ կ’լսէ. եւ քո ուխտերը կ’կատարես.
  • 28Եւ դիտաւորութիւն կ’ունենաս, եւ կ’յաջողուի քեզ համար. եւ քո ճանապարհների վերայ լոյս կ’ծագէ:
  • 29Երբոր մեկին ցածացնեն, այն ժամանակ դու կ’ասես. Բարձրութի՜ւն. եւ աչքերով խոնարհին նա կ’ազատէ:
  • 30Նա կ’ազատէ անմեղ չ’եղողին էլ, եւ նա կ’ազատուի քո ձեռքերի մաքրութիւնովը:
← Ցանկ