ՅՈԲ26
- 1Եւ Յոբը պատասխանելով ասեց.
- 2Ի՜նչ օգնեցիր տկարին. Զօրացրի՜ր ոյժ չ’ունեցողի բազուկը։
- 3Ի՜նչ խրատ տուիր իմաստուն չ’եղողին, եւ մե՜ծ իմաստութիւն սովորեցրիր։
- 4Ո՞ւմ ասեցիր այդ խօսքերը, եւ որի՞ շունչը դուրս եկաւ քեզանից։
- 5Ուրուականք բռնվում են երկունքից, տակի ջրերն եւ նորանց բնակիչներն էլ։
- 6Մերկ է դժոխքը Նորա առաջին, եւ կորուստը ծածկոց չ’ունի։
- 7Նա տարածում է հիւսիսը պարապի վերայ, եւ երկիրը կախում է ոչնչի վերայ.
- 8Ծրարում է ջրերը ամպերի մէջ. Եւ ամպը չէ պատառվում նորանց տակին։
- 9Նա բռնել է իր աթոռի երեսը, իր ամպը տարածել նորա վերայ։
- 10Սահման է գծել ջրերի երեսին մինչեւ լոյսի ծայրը խաւարի հետ։
- 11Երկնքի սիւները սասանում են, եւ սարսափում են նորա սպառնալիքիցը։
- 12Իր զօրութեամբը շփոթում է ծովը եւ իր գիտութեամբը ջարդում է ամբարտաւանին։
- 13Նորա հոգիովը երկինքը զարդարանք է, նորա ձեռքը կազմել է փախչող Վիշապին։
- 14Ահա սորանք են նորա ճանապարհների ծայրերը, եւ ի՞նչ չնչին բան է նորա վերայ լսուածը, եւ ո՞վ կարող է իմանալ նորա զօրութեան որոտումը։
