ՍԱՂՄՈՍ103
  • 1Դաւիթի Սաղմոս։ Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, եւ բոլոր իմ ներսը՝ նորա սուրբ անունը։
  • 2Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, եւ մի մոռանար նորա բոլոր բարիքները.
  • 4Որ փրկում է քո կեանքն ապականութիւնից, որ պսակում է քեզ շնորհքով եւ ողորմութիւնով։
  • 5Որ կշտացնում է քո սիրտը բարութիւնով. Եւ քո մանկութիւնը նորոգվում է արծուի պէս։
  • 6Արդարութիւն է անում Տէրը, եւ իրաւունք բոլոր զրկեալներին։
  • 7Նա իմաց արաւ իր ճանապարհները Մովսէսին, Իսրայէլի որդկանցն՝ իր գործերը։
  • 8Բարեգութ եւ ողորմած է Տէրը. Երկայնամիտ եւ բազմագութ։
  • 9Նա իսպառ չի բարկանալ, եւ ոխ չի պահիլ յաւիտեան։
  • 10Նա չէ անում մեզ մեր մեղքերի համեմատ. Եւ չէ հատուցանում մեզ մեր անօրէնութիւնների համեմատ։
  • 11Այլ որքան որ բարձր է երկինքը երկրիս վերայ, այնքան զօրաւոր է նորա գութը իրանից վախեցողների վերայ։
  • 12Որքան որ արեւելքը հեռու է արեւմուտքիցը, այնքան նա հեռացրեց մեզանից մեր յանցանքները։
  • 13Ինչպէս որ հայրը կ’գթայ որդիներին, այնպէս գթած է Տէրը իրանից վախեցողներին։
  • 14Որովհետեւ նա գիտէ մեր կազմուածքը. յիշում է որ հող ենք մենք։
  • 15Մարդիս օրերը խոտի նման են. ինչպէս դաշտի ծաղիկը՝ այնպէս ծաղկում է։
  • 16Երբոր քամին անցնում է նորա վերայ, նա էլ չ’կայ. եւ նորա տեղը այլ եւս չէ ճանաչում նորան։
  • 17Բայց Տիրոջ ողորմութիւնը յաւիտենից մինչեւ յաւիտեանս իրանից վախեցողների վերայ է, եւ նորա արդարութիւնը՝ որդկանց որդիների վերայ,
  • 18Նորա ուխտը պահողների վերայ, եւ նորանց վերայ որ յիշում են նորա պատուիրանքները նորանց կատարելու համար։
  • 19Տէրը երկնքումը հաստատեց իր աթոռը, եւ նորա թագաւորութիւնը տիրում է բոլորին։
  • 20Օրհնեցէք Տիրոջը, ով նորա հրեշտակներ՝ հզօր զօրութեամբ, որ կատարում էք նորա խօսքը. Նորա խօսքի ձայնը լսելով։
  • 21Օրհնեցէք Տիրոջը, ով նորա բոլոր զօրքեր՝ նորա պաշտօնեաներ, որ կատարում էք նորա կամքը։
  • 22Օրհնեցէք Տիրոջը, ով նորա բոլոր արարածներ, նորա տէրութեան ամեն տեղերումը. օրհնիր Տիրոջը, ով իմ անձը։
← Ցանկ