ՍԱՂՄՈՍ105
  • 1Գոհացէք Տէրիցը, կանչեցէք նորա անունը. պատմեցէք ազգերի մէջ նորա գործերը։
  • 3Պարծենցէք նորա սուրբ անունովը. Ուրախ լինի Տիրոջը խնդրողների սիրտը։
  • 4Խնդրեցէք Տիրոջը եւ նորա զօրութիւնը. Խնդրեցէք նորա երեսը ամեն ժամանակ։
  • 5Յիշեցէք նորա հրաշքները որ արաւ. Նորա նշանները եւ նորա բերանի իրաւունքը։
  • 6Ով նորա Աբրահամ ծառայի զաւակները, նորա ընտրեալ Յակոբի որդիքը։
  • 7Ինքը Եհովան է մեր Աստուածը. նորա իրաւունքներն ամեն երկրի մէջ են։
  • 8Նա յիշում է յաւիտեան իր ուխտը. Այն խօսքը որ պատուիրեց մինչեւ հազար ազգ.
  • 9Այն որ Աբրահամի հետ դրաւ. Եւ իր երդումը՝ Իսահակի հետ։
  • 10Եւ հաստատեց, որ Յակոբի համար օրէնք եւ Իսրայէլի համար յաւիտենական ուխտ լինի.
  • 11Ասելով. Քեզ կ’տամ Քանանի երկիրը, որ ձեզ ժառանգութեան երկիր լինի.
  • 12Երբ նորանք սակաւաթիւ էին, քիչ եւ պանդուխտ՝ նորանում.
  • 13Եւ ազգից ազգ էին գնում, թագաւորութիւնից՝ ուրիշ ժողովրդի մէջ։
  • 14Նա թոյլ չ’տուաւ մարդկանց որ նեղացնեն նորանց. Եւ թագաւորներ պատժեց նորանց համար.
  • 15Մի դպչիք իմ օծեալներին, եւ իմ մարգարէներին չար մի անէք։
  • 16Եւ սով կանչեց երկրի վերայ, եւ հացի ամեն զօրութիւնը կոտրեց։
  • 17Նորանց առաջից մարդ ուղարկեց. Յովսէփը ծառայութեան մէջ ծախուեցաւ։
  • 18Չարչարեցին նորա ոտները կապանքի մէջ. Նորա անձը երկաթի մէջ մտաւ։
  • 19Մինչեւ այն ժամանակ որ նորա խօսքն եկաւ. Տիրոջ խօսքը փորձեց նորան։
  • 20Թագաւորն ուղարկեց եւ արձակեց նորան. Նա որ տիրապետում էր ժողովուրդներին՝ ազատեց նորան։
  • 21Նա տէր դրաւ նորան իր տան վերայ, եւ իշխան իր ամեն ստացուածքի վերայ.
  • 22Որ իշխաններին կապէ իր կամքի պէս, եւ ծերերին իմաստուն անէ։
  • 23Եւ Իսրայէլն եկաւ Եգիպտոս. Եւ Յակոբը պանդուխտ եղաւ Քամի երկրումը։
  • 24Եւ նա խիստ շատացրեց իր ժողովուրդը, եւ նորան զօրեղացրեց իր թշնամիներիցը։
  • 25Փոխեց նորանց սիրտերը, որ ատեն իր ժողովուրդը, որ նենգութիւն անեն իր ծառաների դէմ։
  • 26Իր ծառայ Մովսէսին ուղարկեց, Ահարօնին՝ որ ընտրել էր։
  • 27Նորանք ցոյց տուին նորանց մէջ նորա նշանների գործերը, եւ հրաշքներ Քամի երկրումը։
  • 28Խաւար ուղարկեց եւ խաւարեցրեց, եւ նորա խօսքին չ’հակառակուեցան։
  • 29Նորանց ջուրերը փոխեց արիւն, եւ նորանց ձկներն սպանեց։
  • 30Նորանց երկիրը գորտեր դուրս տուաւ, թագաւորի ներսի սենեակներումն էլ։
  • 31Ասեց՝ եւ շանաճանճն եկաւ. Մժեղներն էլ՝ նորանց բոլոր սահմանների մէջ։
  • 32Անձրեւի տեղ կարկուտ տուաւ նորանց, եւ կրակի բոց՝ նորանց երկրումը։
  • 33Նորանց որթերն ու թզենիները զարկեց, եւ նորանց սահմանների ծառերը փշրեց։
  • 34Ասեց՝ եւ մարախն ու թրթուրն եկաւ, որ թիւ չ’կար.
  • 35Որ կերաւ բոլոր խոտը նորանց երկրումը. Եւ նորանց արտերի պտուղը կերաւ։
  • 36Եւ զարկեց նորանց երկրումն ամեն անդրանիկներին՝ եւ նորանց զօրութեան ամեն առաջիններին։
  • 37Եւ նորանց հանեց արծաթով եւ ոսկիով, եւ նորանց ցեղերումը տկար մարդ չ’կար։
  • 38Եգիպտոսն ուրախացաւ նորանց դուրս գալու վերայ, որ սորանց սարսափն ընկել էր նորանց վերայ։
  • 39Ամպ տարածեց որ հովանի լինի, եւ կրակ՝ որ գիշերը լոյս տայ։
  • 40Խնդրեցին եւ նա լորամարգիներ բերաւ. Եւ երկնքի հացով կշտացրեց նորանց։
  • 41Վէմը պատառեց եւ ջուրեր բղխեցին. Գետեր գնացին անջուր տեղերումը։
  • 42Որովհետեւ նա յիշեց իր սուրբ խօսքը, եւ իր Աբրահամ ծառային։
  • 43Եւ հանեց իր ժողովրդին ցնծումով, եւ իր ընտրեալներին ուրախութիւնով։
  • 44Եւ հեթանոսների երկիրները տուաւ նորանց, եւ ազգերի վաստակները ժառանգեցին նորանք.
  • 45Որ նորա պատուիրանքները պահեն եւ նորա օրէնքները կատարեն։ Ալէլուիա։
← Ցանկ