ՍԱՂՄՈՍ107
  • 1Գոհացէք Տէրիցը, որ բարի է. Որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
  • 2Տիրոջ փրկուածներն ասեն, որ նորանց փրկեց թշնամիի ձեռքիցը։
  • 4Որ նորանք մոլորուած էին անապատումը՝ անջուր ճանապարհումը, որ բնակուելու քաղաք չ’գտան.
  • 5Սոված եւ ծարաւ էին, եւ նորանց անձերը թուլացան իրանցում.
  • 6Եւ նորանք դէպի Տէրն աղաղակեցին իրանց նեղութիւնումը, եւ նա փրկեց նորանց իրանց վիշտերիցը.
  • 7Եւ առաջնորդեց նորանց ուղիղ ճանապարհով որ բնակուելու քաղաք գնան։
  • 8Թող գոհանան տէրիցը նորա ողորմութեան համար, եւ նորա հրաշքների համար որ արաւ մարդկանց որդիներին.
  • 9Որ նա կշտացնում է կարօտած անձին, եւ լցնում է սոված անձը բարութիւնով։
  • 10Նորանք որ նստում էին խաւարի եւ մահի շուքումը նեղութիւնով եւ երկաթով կապուած.
  • 11Որովհետեւ Աստուծոյ խօսքերին հակառակ կացան. Եւ Բարձրեալի խորհուրդներն անարգեցին.
  • 12Եւ նա նորանց սիրտը խոնարհեցրեց նեղութիւնով, որ տկարացան, եւ ոչ ով չ’կար որ օգնէր.
  • 13Եւ դէպի Տէրն աղաղակեցին իրանց նեղութիւնումը, եւ նորանց փրկեց իրանց վիշտերիցը.
  • 14Նորանց հանեց խաւարիցը եւ մահուան շուքիցը եւ նորանց կապանքները կոտրատեց.
  • 15Թող գոհանան Տէրիցը նորա ողորմութեան համար, եւ նորա հրաշքների համար որ արաւ մարդկանց որդիներին։
  • 16Որովհետեւ նա պղնձի դռները փշրեց եւ երկաթի նիգերը կոտրատեց.
  • 17Յիմարներն իրանց անօրէնութեան ճանապարհի համար, եւ իրանց անիրաւութիւնների համար նեղութիւն քաշեցին.
  • 18Նորանց անձերը ամեն կերակրից զզուեցին, եւ մինչեւ մահի դռները մօտեցան.
  • 19Եւ դէպի Տէրն աղաղակեցին իրանց նեղութիւնումը, եւ նա նորանց փրկեց իրանց վիշտերիցը.
  • 20Իր խօսքն ուղարկեց եւ նորանց բժշկեց, եւ նորանց ազատեց իրանց կորուստիցը։
  • 21Թող գոհանան Տէրիցը նորա ողորմութեան համար եւ նորա հրաշքների համար որ արաւ մարդկանց որդիներին.
  • 22Եւ գոհութեան պատարագներ մատուցանեն, եւ նորա գործերը պատմեն ցնծութիւնով։
  • 23Նորանք որ ծովն են իջնում նաւերով, եւ գործ կատարում շատ ջրերում.
  • 24Նորանք տեսան Տիրոջ գործերը եւ նորա հրաշքները անդունդում։
  • 25Նա ասեց՝ եւ մրրիկ քամի վեր կացաւ. Նորա ալիքները բարձրացրեց.
  • 26Վեր ելան երկինքը, վայր իջան անդունդը. Եւ նորանց անձերը մաշուեցան նեղութիւնով.
  • 27Շփոթուեցան եւ տատանուեցան ինչպէս արբած մարդ. Եւ նորանց ամեն իմաստութիւնը կորաւ։
  • 28Եւ դէպի Տէրն աղաղակեցին իրանց նեղութիւնումը, եւ նա նորանց փրկեց իրանց վիշտերիցը։
  • 29Մրրիկ քամին հանդարտութեան դարձրեց. Եւ նորա ալիքները հանգստացան.
  • 30Եւ նորանք ուրախացան որ դադարեց. Եւ նա առաջնորդեց նորանց դէպի նաւահանգիստ, որ ցանկանում էին նորան.
  • 31Թող գոհանան Տէրիցը նորա ողորմութեան համար, եւ նորա հրաշքների համար որ արաւ մարդկանց որդիներին։
  • 32Եւ բարձր անեն նորան ժողովրդի ժողովքումը, եւ ծերերի ատեանումն օրհնեն նորան։
  • 33Նա գետերն անապատ է դարձնում եւ ջրերի գնացքները՝ ծարաւ երկիր.
  • 34Պտղաբեր երկիրն աղի հող՝ նորա մէջ բնակողների չարութեան համար։
  • 35Անապատը ջրերի լիճ է փոխում, եւ ծարաւ երկիրը՝ ջրերի գնացք.
  • 36Եւ այնտեղ բնակեցնում է սովածներին, եւ նորանք քաղաք են հաստատում բնակուելու համար։
  • 37Եւ արտեր են ցանում, եւ այգիներ տնկում, որ արմտիքների պտուղ բերեն։
  • 38Եւ նա օրհնում է նորանց որ շատ շատանան. Եւ նորանց անասունները չէ պակասեցնում.
  • 39Դարձեալ պակասվում են եւ ցածանում չարիքների նեղութիւնից եւ տրտմութիւնից։
  • 40Նա անարգանք է թափում իշխանների վերայ եւ նորանց մոլորեցնում է անճանապարհ անապատումը.
  • 41Բայց բարձրացնում է աղքատին խեղճութիւնից, եւ նորա ցեղը ոչխարների հօտի պէս է շինում։
  • 42Ուղիղներն այս կ’տեսնեն եւ ուրախ կ’լինին. Եւ ամեն անօրէնութիւն կ’խփէ իր բերանը։
  • 43Ո՞վ է իմաստուն որ այս բաները պահէ. Եւ նա կ’հասկանայ Տիրոջ ողորմութիւնները։
← Ցանկ