ՍԱՂՄՈՍ108
- 1Երգ. Դաւիթի Սաղմոս։ Իմ սիրտը պատրաստ է, ով Աստուած, ես կ’երգեմ եւ սաղմոս կ’ասեմ՝ նաեւ իմ փառքովը։
- 2Զարթնիր սաղմոսարան եւ քնար. Եւ ես զարթնեմ առաւօտանց։
- 3Գոհանամ քեզանից, Տէր, ժողովուրդների մէջ. Եւ սաղմոս ասեմ քեզ ազգերի մէջ։
- 4Որովհետեւ մեծ է քո ողորմութիւնը երկնքի վերայ, եւ քո ճշմարտութիւնը՝ մինչեւ ամպերը։
- 5Բարձրացիր, ով Աստուած, երկնքի վերայ, եւ քո փառքը բոլոր երկրի վերայ։
- 6Որ քո սիրելիքն ազատուին. Թող քո աջը փրկէ, եւ պատասխան տուր ինձ։
- 7Աստուած խօսեց իր սրբարանումը. Ես կ’ցնծամ. Սիւքէմը կ’բաժանեմ եւ Սոկքովթ հովիտը կ’չափեմ։
- 8Իմն է Գաղաադը եւ իմն է Մանասէն. Եփրեմն իմ գլխի զօրութիւնը, Յուդան իմ գաւազանն է.
- 9Մովաբն իմ լուանալու ամանն է. Իմ կօշիկը Եդովմի վերայ կ’գցեմ. Փղշտացիների երկրի վերայ կ’ցնծամ։
- 10Ո՞վ կ’տանի ինձ ամուր քաղաքը. Ո՞վ կ’առաջնորդէ ինձ մինչեւ Եդովմը։
- 11Ո՞չ ապաքէն դու, ով Աստուած, որ դէն գցեցիր մեզ, եւ չես դուրս գալիս մեր զօրքի հետ, ով Աստուած։
- 12Տուր մեզ օգնութիւն նեղութեան մէջ. Որովհետեւ մարդի փրկութիւնը փուչ է։
- 13Մենք Աստուծով զօրութիւն կ’գործենք. Եւ նա կոխ կ’տայ մեր թշնամիներին։
