ՍԱՂՄՈՍ108
  • 1Երգ. Դաւիթի Սաղմոս։ Իմ սիրտը պատրաստ է, ով Աստուած, ես կ’երգեմ եւ սաղմոս կ’ասեմ՝ նաեւ իմ փառքովը։
  • 2Զարթնիր սաղմոսարան եւ քնար. Եւ ես զարթնեմ առաւօտանց։
  • 3Գոհանամ քեզանից, Տէր, ժողովուրդների մէջ. Եւ սաղմոս ասեմ քեզ ազգերի մէջ։
  • 4Որովհետեւ մեծ է քո ողորմութիւնը երկնքի վերայ, եւ քո ճշմարտութիւնը՝ մինչեւ ամպերը։
  • 5Բարձրացիր, ով Աստուած, երկնքի վերայ, եւ քո փառքը բոլոր երկրի վերայ։
  • 6Որ քո սիրելիքն ազատուին. Թող քո աջը փրկէ, եւ պատասխան տուր ինձ։
  • 8Իմն է Գաղաադը եւ իմն է Մանասէն. Եփրեմն իմ գլխի զօրութիւնը, Յուդան իմ գաւազանն է.
  • 9Մովաբն իմ լուանալու ամանն է. Իմ կօշիկը Եդովմի վերայ կ’գցեմ. Փղշտացիների երկրի վերայ կ’ցնծամ։
  • 10Ո՞վ կ’տանի ինձ ամուր քաղաքը. Ո՞վ կ’առաջնորդէ ինձ մինչեւ Եդովմը։
  • 11Ո՞չ ապաքէն դու, ով Աստուած, որ դէն գցեցիր մեզ, եւ չես դուրս գալիս մեր զօրքի հետ, ով Աստուած։
  • 12Տուր մեզ օգնութիւն նեղութեան մէջ. Որովհետեւ մարդի փրկութիւնը փուչ է։
  • 13Մենք Աստուծով զօրութիւն կ’գործենք. Եւ նա կոխ կ’տայ մեր թշնամիներին։
← Ցանկ