ՍԱՂՄՈՍ110
- 1Դաւիթի Սաղմոս։ Տէրն ասեց իմ Տիրոջը, իմ աջ կողմը նստիր մինչեւ քո թշնամիները քո ոտների կոխելիք դնեմ։
- 2Տէրը Սիօնիցը կ’ուղարկէ քո զօրութեան գաւազանը. Տիրապետիր քո թշնամիների մէջ։
- 3Քո ժողովուրդը զօրութեանդ օրը յօժար կամքով պատրաստ կ’լինի սրբութեան զարդարանքով. Արշալուսի արգանդիցը քեզ համար քո մանկունքը ցօղի պէս կ’լինին։
- 4Տէրը երդում արաւ եւ չի զղջալ. դու քահանայ ես յաւիտեան Մելքիսեդեկի կարգին պէս։
- 5Տէրը քո աջ կողմն է. Նա կ’ջարդէ թագաւորներին իր բարկութեան օրումը։
- 6Նա կ’դատէ հեթանոսների մէջ. Կ’լեցնէ մեռելներով. գլուխը կ’ջարդէ շատ երկիրների մէջ։
- 7Գետիցը կ’խմէ ճանապարհումը. սորա համար գլուխը կ’բարձրացնէ։
