ՍԱՂՄՈՍ110
  • 1Դաւիթի Սաղմոս։ Տէրն ասեց իմ Տիրոջը, իմ աջ կողմը նստիր մինչեւ քո թշնամիները քո ոտների կոխելիք դնեմ։
  • 2Տէրը Սիօնիցը կ’ուղարկէ քո զօրութեան գաւազանը. Տիրապետիր քո թշնամիների մէջ։
  • 3Քո ժողովուրդը զօրութեանդ օրը յօժար կամքով պատրաստ կ’լինի սրբութեան զարդարանքով. Արշալուսի արգանդիցը քեզ համար քո մանկունքը ցօղի պէս կ’լինին։
  • 4Տէրը երդում արաւ եւ չի զղջալ. դու քահանայ ես յաւիտեան Մելքիսեդեկի կարգին պէս։
  • 5Տէրը քո աջ կողմն է. Նա կ’ջարդէ թագաւորներին իր բարկութեան օրումը։
  • 6Նա կ’դատէ հեթանոսների մէջ. Կ’լեցնէ մեռելներով. գլուխը կ’ջարդէ շատ երկիրների մէջ։
← Ցանկ