ՍԱՂՄՈՍ111
  • 1Ալէլուիա։ Տէրիցը կ’գոհանամ բոլոր սրտով ուղիղների ժողովքումը ու ժողովրդի մէջ։
  • 2Մեծ են Տիրոջ գործերը, ցանկալի են այն ամենին, որ սիրում են նորանց։
  • 3Փառք եւ գեղեցկութիւն են նորա գործերը, եւ նորա արդարութիւնը մնում է յաւիտեան։
  • 4Յիշատակ շինեց իր հրաշքների համար, ողորմած եւ գթած է Տէրը։
  • 5Կերակուր տուաւ իրանից վախեցողներին. Նա յաւիտեան յիշում է իր ուխտը։
  • 6Իր գործերի զօրութիւնը ցոյց տուաւ իր ժողովրդին՝ հեթանոսների ժառանգութիւնը նորանց տալով։
  • 7Նորա ձեռքի գործերը ճշմարտութիւն եւ իրաւունք են նորա բոլոր պատուիրանքները հաւատարիմ են։
  • 8Հաստատուած են յաւիտեանս յաւիտենից. Եւ շինուած են ճշմարտութիւնով եւ ուղղութիւնով։
  • 10Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է. Բարի խոհեմութիւն է ամենի համար որ անում են նորան. Նորա օրհնութիւնը մնում է յաւիտեան։
← Ցանկ