ՍԱՂՄՈՍ112
  • 2Նորա զաւակը զօրաւոր կ’լինի երկրի վերայ. ուղիղների ցեղը կ’օրհնուի։
  • 3Ապրանք եւ հարստութիւն կ’լինի նորա տանը. Եւ նորա արդարութիւնը կ’մնայ յաւիտեան։
  • 4Խաւարի մէջ լոյս է ծագում ուղիղների համար. Ողորմած, գթած եւ արդար է։
  • 5Երանի այն մարդին որ ողորմած է եւ փոխ է տալիս, եւ իր բանը շինում է իրաւունքով.
  • 6Որովհետեւ նա տեղիցը յաւիտեան չի շարժուիլ. յաւիտենական յիշատակի համար կ’լինի արդարը։
  • 7Չար համբաւից չի վախենալ. Նորա սիրտը պատրաստ է, որ Տիրոջը յուսայ։
  • 8Նորա սիրտը հաստատուած է եւ չի վախենալ, մինչեւ որ նայի իր նեղիչների վերայ։
  • 9Նա փռեց եւ աղքատներին տուաւ. նորա արդարութիւնը կ’մնայ յաւիտեան. նորա եղջիւրը կ’բարձրանայ փառքով։
  • 10Ամբարիշտը կ’տեսնէ եւ կ’բարկանայ. իր ատամները կ’կրճտեցնէ եւ կ’հալուի. ամբարիշտների ցանկութիւնը կ’կորչի։
← Ցանկ