ՍԱՂՄՈՍ113
  • 1Ալէլուիա։ Օրհնեցէք, ով Տիրոջ ծառաները, օրհնեցէք Տիրոջ անունը։
  • 2Տիրոջ անունը օրհնեալ լինի այսուհետեւ մինչեւ յաւիտեան։
  • 3Արեւելքից մինչեւ արեւմուտքը օրհնեալ լինի Տիրոջ անունը։
  • 4Տէրը բարձր է ամեն ազգերի վերայ, եւ նորա փառքը երկնքի վերայ։
  • 5Ո՞վ է մեր Տէր Աստուծոյ նման, որ բնակուած է բարձունքումը։
  • 6Որ խոնարհվում է տեսնելու երկնքումն ու երկրումս եղածները։
  • 7Որ աղքատին փոշիիցը վեր է կացնում, եւ խեղճին բարձրացնում է աղբիցը։
  • 8Որ նստեցնում է իր իշխանների հետ, իր ժողովրդի իշխանների հետ։
  • 9Որ ամուլ կինը բնակեցնում է տան մէջ, որ որդկանց մայր լինի ուրախ։ Ալէլուիա։
← Ցանկ