ՍԱՂՄՈՍ113
- 1Ալէլուիա։ Օրհնեցէք, ով Տիրոջ ծառաները, օրհնեցէք Տիրոջ անունը։
- 2Տիրոջ անունը օրհնեալ լինի այսուհետեւ մինչեւ յաւիտեան։
- 3Արեւելքից մինչեւ արեւմուտքը օրհնեալ լինի Տիրոջ անունը։
- 4Տէրը բարձր է ամեն ազգերի վերայ, եւ նորա փառքը երկնքի վերայ։
- 5Ո՞վ է մեր Տէր Աստուծոյ նման, որ բնակուած է բարձունքումը։
- 6Որ խոնարհվում է տեսնելու երկնքումն ու երկրումս եղածները։
- 7Որ աղքատին փոշիիցը վեր է կացնում, եւ խեղճին բարձրացնում է աղբիցը։
- 8Որ նստեցնում է իր իշխանների հետ, իր ժողովրդի իշխանների հետ։
- 9Որ ամուլ կինը բնակեցնում է տան մէջ, որ որդկանց մայր լինի ուրախ։ Ալէլուիա։
