ՍԱՂՄՈՍ114
- 1Երբոր Իսրայէլը Եգիպտոսից դուրս էր գալիս՝ Յակոբի տունը խուժադուժ ժողովրդի միջիցը,
- 2Յուդան եղաւ նորա սրբութիւն Իսրայէլը նորա իշխանութիւն։
- 3Ծովը տեսաւ եւ փախաւ, Յորդանանը յետ դառաւ։
- 4Սարերը խոյերի պէս վեր վեր խաղացին. Եւ բլուրները գառների պէս։
- 5Ի՞նչ եղաւ քեզ, ով ծով, որ փախչում էիր, եւ ով Յորդանան, որ ետ էիր դառնում։
- 6Դուք, ով սարեր, խոյերի պէս վեր վեր խաղացիք. Ով բլուրներ, գառների պէս։
- 7Տիրոջ երեսիցը սարսափիր, ով երկիր, Յակոբի Աստուծոյ երեսիցը։
- 8Որ նա վէմը ջրերի լիճ է դարձնում. Եւ քարքարուտը՝ ջրերի աղբիւր։
