ՍԱՂՄՈՍ114
  • 1Երբոր Իսրայէլը Եգիպտոսից դուրս էր գալիս՝ Յակոբի տունը խուժադուժ ժողովրդի միջիցը,
  • 2Յուդան եղաւ նորա սրբութիւն Իսրայէլը նորա իշխանութիւն։
  • 3Ծովը տեսաւ եւ փախաւ, Յորդանանը յետ դառաւ։
  • 4Սարերը խոյերի պէս վեր վեր խաղացին. Եւ բլուրները գառների պէս։
  • 6Դուք, ով սարեր, խոյերի պէս վեր վեր խաղացիք. Ով բլուրներ, գառների պէս։
  • 7Տիրոջ երեսիցը սարսափիր, ով երկիր, Յակոբի Աստուծոյ երեսիցը։
  • 8Որ նա վէմը ջրերի լիճ է դարձնում. Եւ քարքարուտը՝ ջրերի աղբիւր։
← Ցանկ