ՍԱՂՄՈՍ115
- 1Ոչ թէ եզ, Տէր, ոչ թէ մեզ. Այլ՝ քո անունին փառք տուր քո ողորմութեան համար եւ քո ճշմարտութեան համար։
- 2Ի՞նչու համար հեթանոսներն ասեն. Թէ Ո՞ւր է նորանց Աստուածը։
- 3Բայց մեր Աստուածը երկնքումն է, նա ամեն ինչ որ կամենում է՝ անում է։
- 4Նորանց կուռքերն արծաթ ու ոսկի են. Մարդի ձեռքի գործեր.
- 5Բերան ունին եւ չեն խօսում, աչքեր ունին եւ չեն տեսնում.
- 6Ականջներ ունին եւ չեն լսում. Քիթ ունին եւ հոտ չեն առնում.
- 7Ձեռքեր ունին եւ չեն շօշափում. Ոտքեր ունին եւ չեն գնում. Եւ իրանց կոկորդովը ձայն չեն հանում։
- 8Նորանց շինողներն էլ նորանց նման են, եւ այն ամենքը, որ յոյս են դնում նորանց վերայ։
- 9Ով Իսրայէլ, յուսա Տիրոջը, նորանց օգնութիւնը եւ վահանը նա է։
- 10Ով Ահարօնի տուն, յուսացէք Տիրոջը, նորանց օգնութիւնը եւ վահանը նա է։
- 11Ով Տէրից վախեցողներ, յուսացէք Տիրոջը. Նորանց օգնութիւնը եւ վահանը նա է։
- 12Տէրը յիշում է մեզ. Նա կ’օրհնէ՝ նա կ’օրհնէ Իսրայէլի տունը, նա կ’օրհնէ Ահարօնի տունը։
- 13Նա կ’օրհնէ Տէրից վախեցողներին՝ փոքրերին մեծերի հետ։
- 14Տէրը օրհնութիւն կ’շատացնէ ձեզ վերայ. Ձեզ վերայ եւ ձեր որդկանց վերայ։
- 15Օրհնեալ էք դուք Տէրիցը, որ երկինքն ու երկիրը ստեղծեց։
- 16Երկինքների երկինքը Տիրոջն է, եւ նա երկիրը մարդկանց որդիներին տուաւ։
- 17Ոչ թէ մեռելները կ’օրհնեն Տիրոջը. Եւ ոչ էլ լռութեան մէջ՝՝ իջնողները։
- 18Բայց մենք պիտի օրհնենք Տիրոջը այսուհետեւ մինչեւ յաւիտեան։ Ալէլուիա։
