ՍԱՂՄՈՍ116
  • 1Ես ուրախ եմ, որ Տէրը լսեց իմ աղաչանքի ձայնին։
  • 2Որ նա իր ականջը խոնարհեցրեց դէպի ինձ. Եւ ես իմ օրերումը կ’կանչեմ նորան։
  • 3Մահի լարերը պատեցին ինձ, եւ դժոխքի վիշտերը գտան ինձ. Նեղութիւն եւ տրտմութիւն գտայ ես։
  • 4Բայց ես Տիրոջ անունը կանչեցի. Տէր, փրկիր իմ անձը։
  • 5Ողորմած է Տէրը եւ արդար. Եւ մեր Աստուածը գթած է։
  • 6Տէրը պահում է պարզամիտներին. Ես խեղճ եղայ, եւ նա ապրեցրեց ինձ։
  • 7Ով իմ անձը, ետ դարձիր դէպի քո հանգստութիւնը, որովհետեւ Տէրը բարի արաւ քեզ։
  • 8Որովհետեւ դու փրկեցիր իմ անձը մահից, իմ աչքն արտասուքից, եւ իմ ոտները գայթակղութիւնից։
  • 9Ես ման կ’գամ Տիրոջ առաջին կենդանեաց երկրումը։
  • 10Ես հաւատացի՝ նորա համար խօսեցի. Ես շատ չարչարուեցայ։
  • 12Ի՞նչ հատուցանեմ Տիրոջը նորա բոլոր բարութեան համար, որ ինձ արաւ։
  • 13Փրկութեան բաժակը կ’առնեմ եւ Տիրոջ անունը կ’կանչեմ։
  • 14Իմ ուխտերը Տիրոջը կ’վճարեմ՝ նորա բոլոր ժողովրդի առաջին։
  • 15Պատուական է Տիրոջ առաջին նորա սուրբերի մահը։
  • 16Ոհ Տէր, ես քո ծառան եմ. Ես քո ծառան եմ եւ քո աղախնի որդին. Դու իմ կապանքներն արձակեցիր։
  • 17Քեզ գոհութեան պատարագ կ’մատուցանեմ. Եւ Տիրոջ անունը կ’կանչեմ։
  • 18Իմ ուխտերը Տիրոջը կ’վճարեմ՝ նորա բոլոր ժողովրդի առաջին։
  • 19Տիրոջ տան սրահներումը. Քո միջումը, Երուսաղէմ։ Ալէլուիա։
← Ցանկ