ՍԱՂՄՈՍ118
  • 1Գոհացէք Տէրիցը. Որ բարի է, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
  • 2Թող Իսրայէլն ասէ թէ Յաւիտեան է նորա ողորմութիւնը։
  • 3Ահարօնի տունն ասէ թէ Յաւիտեան է նորա ողորմութիւնը։
  • 4Տէրիցը վախեցողներն ասեն թէ Յաւիտեան է նորա ողորմութիւնը։
  • 5Նեղութեան միջից Տիրոջը կանչեցի. Տէրը լսեց ինձ եւ լայնարձակ տեղ հանեց։
  • 6Տէրն ինձ հետ է. Ես չեմ վախենալ. Մարդն ինձ ի՞նչ կ’անէ։
  • 7Տէրն իմ օգնականներովն ինձ հետ է. Եւ ես իմ թշնամիների վերայ կ’նայեմ։
  • 8Լաւ է Տիրոջը յուսալ՝ քան թէ մարդկանց ապաւինել։
  • 9Լաւ է Տիրոջը յուսալ՝ քան թէ իշխաններին ապաւինել։
  • 10Բոլոր հեթանոսները պաշարեցին ինձ, բայց ես Տիրոջ անունովը կ’ջարդեմ նորանց։
  • 11Ամեն կողմով պատեցին ինձ, բայց ես Տիրոջ անունովը կ’ջարդեմ նորանց։
  • 12Պատեցին ինձ ինչպէս մեղուներ. հանգեցան ինչպէս փուշերի կրակ. Բայց Տիրոջ անունովը կ’ջարդեմ նորանց։
  • 13Զարկելով զարկեցիր ինձ որ վայր ընկնիմ, բայց Տէրն օգնեց ինձ։
  • 14Տէրն իմ զօրութիւնը եւ սաղմոսն է. Նա եղաւ ինձ համար փրկութիւն։
  • 15Ցնծութեան եւ փրկութեան ձայն կայ արդարների բնակարաններումը. Տիրոջ աջը զօրութիւն է գործում։
  • 16Տիրոջ աջը բարձր է, Տիրոջ աջը զօրութիւն է գործում։
  • 17Ես չեմ մեռնիլ՝ կ’ապրիմ. Եւ Տիրոջ գործերը կ’պատմեմ։
  • 18Խրատելով խրատեց ինձ Տէրը, բայց մահին չ’մատնեց ինձ։
  • 19Բացէք ինձ համար արդարութեան դռները, որ նորանց մէջ մտնեմ եւ Տէրիցը գոհանամ.
  • 21Գոհանում եմ քեզանից, ով ինձ լսեցիր եւ ինձ համար փրկութիւն եղար։
  • 22Այն քարը որ շինողներն անարգեցին՝ նա եղաւ անկիւնի գլուխ։
  • 23Տէրիցն եղաւ այս բանը, եւ զարմանալի է մեր աչքերի առաջին։
  • 24Սա այն օրն է որ Տէրն արաւ, թող ցնծանք եւ ուրախ լինինք սորանում։
  • 25Ո՜հ Տէր, փրկիր. Ո՜հ Տէր, յաջողիր։
  • 26Օրհնեալ է նա, որ գալիս է Տիրոջ անունովը. Օրհնում ենք ձեզ Տիրոջ տանիցն։
  • 27Եհովան է Աստուած, եւ լոյս է երեւացնում մեզ. Մատաղները կապեցէք չուաններով մինչեւ սեղանի եղջիւրները։
  • 28Դու ես իմ Աստուածը, եւ ես գոհանում եմ քեզանից. Ով իմ Աստուած, ես բարձր կանեմ քեզ։
  • 29Գոհացէք Տէրիցը որ բարի է, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
← Ցանկ