ՍԱՂՄՈՍ119
  • 1ԱԼԷՖ Երանելի են ճանապարհով անմեղները, որ գնում են Տիրոջ օրէնքումը։
  • 2Երանելի են նորա վկայութիւնները պահողները, որ բոլոր սրտով խնդրում են նորան։
  • 3Որովհետեւ նորանք անօրէնութիւն չեն գործում, այլ գնում են նորա ճանապարհներովը։
  • 4Դու պատուիրեցիր պինդ պահել քո պատուիրանքները։
  • 5Երանի թէ իմ ճանապարհները յաջողուէին, որ պահեմ քո պատուիրանքները։
  • 6Ապա չեմ ամաչիլ, երբոր քո բոլոր հրամաններին մտիկ կ’տամ։
  • 7Ես կ’գոհանամ քեզանից սրտի ուղղութիւնով. Երբոր քո արդարութեան իրաւունքները կ’սովորեմ։
  • 8Քո հրամանները կ’պահեմ. Մի թողիր ինձ իսպառ։ ԲԷԹ
  • 9Երիտասարդն ի՞նչով իստակ կ’անէ իր ճանապարհը. Քո խօսքի պէս զգուշանալով։
  • 10Իմ բոլոր սրտովը խնդրեցի քեզ, թող մի տար քո պատուիրանքներիցը մոլորուիմ։
  • 11Իմ սրտումը թագցրի քո խօսքերը, որ չ’մեղանչեմ քեզ դէմ։
  • 12Օրհնեալ ես դու, Տէր, սովորեցրու ինձ քո հրամանները։
  • 13Իմ շրթունքներովը պատմում եմ քո բերանի բոլոր իրաւունքները։
  • 14Քո վկայութիւնների ճանապարհովը ուրախանում եմ, ինչպէս ամեն կերպ հարստութիւնով։
  • 15Քո պատուիրանքների վերայ կ’մտածեմ. Եւ քո ճանապարհին մտիկ կ’տամ։
  • 16Քո հրամաններովը կ’ուրախանամ. Եւ քո խօսքը չեմ մոռանալ։ ԳԻՄԷԼ
  • 17Բարի արա քո ծառային, որ ապրիմ եւ քո խօսքը պահեմ։
  • 18Բաց արա իմ աչքերը, որ քո օրէնքի հրաշքները տեսնեմ։
  • 19Ես պանդուխտ եմ երկրիս վերայ. Մի թագցնիր ինձանից քո պատուիրանքները։
  • 20Իմ անձը մաշուած է ամեն ժամանակ՝ ցանկանալով քո իրաւունքներին։
  • 21Դու սաստեցիր անիծուած ամբարտաւաններին, որ քո պատուիրանքներիցը մոլորուեցան։
  • 22Նախատինքը եւ անարգանքը վեր առ ինձանից, որ քո վկայութիւնները պահում եմ։
  • 23Իշխաններ էլ նստում են ինձ դէմ խօսում, քո ծառան քո հրամանների վերայ է մտածում։
  • 24Իրաւի որ քո վկայութիւններն իմ ուրախութիւնն են եւ իմ խորհրդականները։ ԴԱԼԷԹ
  • 25Իմ անձը կպաւ հողի հետ. ապրեցրու ինձ քո խօսքի պէս։
  • 26Ես իմ ճանապարհները պատմում եմ եւ դու լսում ես ինձ. սովորեցրու ինձ քո հրամանները։
  • 27Պատուիրանքներիդ ճանապարհը ինձ իմացրու, եւ ես կ’մտածեմ քո սքանչելիքների վերայ։
  • 28Իմ անձը հալուեցաւ տրտմութիւնից. Հաստատիր ինձ քո խօսքին պէս։
  • 29Ստութեան ճանապարհը հեռացրու ինձանից, եւ քո օրէնքը շնորհիր ինձ։
  • 30Ես ճշմարտութեան ճանապարհը ընտրեցի. Քո իրաւունքներն իմ առաջին դրի։
  • 31Քո վկայութիւններին մօտեցայ. Տէր, ամօթ մի անիր ինձ։
  • 32Քո պատուիրանքների ճանապարհովը կ’վազեմ. Որ դու իմ սիրտը լայնացրիր։ ՀԷ
  • 33Տէր, ցոյց տուր ինձ քո հրամանների ճանապարհը, որ մինչեւ վերջը պահեմ նորան։
  • 34Իմաստուն արա ինձ, որ քո օրէնքը պահեմ եւ նորան կատարեմ բոլոր սրտով։
  • 35Առաջնորդիր ինձ քո պատուիրանքների շաւիղներումը. Որ նորանց հաւանեցիր։
  • 36Խոնարհեցրու իմ սիրտը դէպի քո վկայութիւնները, եւ ոչ թէ դէպի ագահութիւնը։
  • 37Ետ դարձրու իմ աչքերը որ ունայն բան չ’տեսնեն. Բայց ապրեցրու ինձ քո ճանապարհներումը։
  • 38Հաստատիր քո խօսքը քո ծառայի համար, որ քեզանից վախենում է։
  • 39Ետ դարձրու ինձանից իմ նախատինքը, որ նորանից վախեցայ. Որովհետեւ քո իրաւունքները բարի են։
  • 40Ահա ցանկանում եմ քո պատուիրանքներին. Քո արդարութիւնովը ապրեցրու ինձ։ ՎԱՎ
  • 41Տէր, թող քո ողորմութիւնը գայ ինձ վերայ, եւ քո փրկութիւնը քո խօսքին պէս։
  • 42Ապա ես կ’պատասխանեմ ինձ խօսքով նախատողներին. Որովհետեւ քո խօսքին եմ յուսացած։
  • 43Եւ քո ճշմարտութեան խօսքը ամենեւին մի հեռացնիր իմ բերանիցը. Որովհետեւ քո իրաւունքին եմ յուսացած։
  • 44Ապա քո օրէնքը կ’պահեմ ամեն ժամանակ՝ յաւիտեանս յաւիտենից։
  • 45Եւ լայնարձակ կ’գնամ. Որովհետեւ քո պատուիրանքները խնդրեցի։
  • 46Եւ քո վկայութիւնների համար կ’խօսեմ թագաւորների առաջին, եւ չեմ ամաչիլ։
  • 47Եւ քո պատուիրանքներովը կ’ուրախանամ, որ նորանց սիրում եմ։
  • 48Եւ իմ ձեռքը կ’բարձրացնեմ դէպի քո պատուիրանքները որ սիրում եմ. Եւ քո հրամանների վերայ կ’մտածեմ։ ԶԱՅԻՆ
  • 49Յիշիր քո ծառայի վերայ եղած խօսքը, որ ինձ նորան յուսալ տուիր։
  • 50Իմ նեղութիւնումն այն է իմ մխիթարութիւնը՝ որ քո խօսքն ապրեցնում է ինձ։
  • 51Ամբարտաւաններն ինձ վերայ շատ ծաղր են անում. Բայց ես քո օրէնքիցը չեմ ծռվում։
  • 52Տէր, յիշում եմ քո իրաւունքները յաւիտենից, եւ մխիթարվում եմ։
  • 53Բարկութիւն բռնեց ինձ ամբարիշտների մասին, որ քո օրէնքը թողում են։
  • 54Քո հրամաններն ինձ համար երգ են՝ իմ պանդխտութեան տան մէջ։
  • 55Տէր, գիշերը յիշում եմ քո անունը, եւ պահում եմ քո օրէնքը։
  • 56Այս եղաւ ինձ, որ քո հրամանները պահեմ։ ԽԷԹ
  • 57Իմ բաժինը դու ես, Տէր. Ես ասեցի՝ թէ քո խօսքերը պահեմ։
  • 58Աղաչում եմ քո առաջին բոլոր սրտով, ողորմիր ինձ քո խօսքի պէս։
  • 59Ես մտածում եմ քո ճանապարհների վերայ. Եւ իմ ոտները դարձնում եմ քո վկայութիւններին։
  • 60Շտապում եմ եւ չեմ ուշանում, որ քո պատուիրանքները պահեմ։
  • 61Ամբարիշտների չուանները պատեցին ինձ. Ես քո օրէնքը չեմ մոռանում։
  • 62Կէս գիշերին վեր եմ կենում, որ քեզանից գոհանամ քո արդար իրաւունքների համար։
  • 63Ես ընկեր եմ այն ամենի որ վախենում եմ քեզանից՝ եւ քո պատուիրանքները պահում են։
  • 64Տէր, երկիրը լիքն է քո ողորմութիւնովը. քո հրամանները սովորեցրու ինձ։ ԹԷԹ
  • 65Բարի արիր, Տէր, քո ծառային, քո խօսքի պէս։
  • 66Բարի իմաստութիւն եւ գիտութիւն սովորեցրու ինձ, որովհետեւ հաւատում եմ քո պատուիրանքներին։
  • 67Դեռ որ խոնարհուած չէի, սխալվում էի, բայց հիմա քո խօսքը պահում եմ։
  • 68Բարի ես դու, եւ բարի անող. սովորեցրու ինձ քո հրամանները։
  • 69Ամբարտաւանները սուտ են հնարում ինձ վերայ. Ես բոլոր սրտով կ’պահեմ քո պատուիրանքները։
  • 70Նորանց սիրտը պարարտ է ինչպէս ճարպ. ես ուրախանաում եմ քո օրէնքովը։
  • 71Լաւ է ինձ համար որ խոնարհուեցայ, որ քո հրամանները սովորիմ։
  • 72Բարի է ինձ համար քո բերանի օրէնքը, աւելի քան թէ հազարաւոր ոսկի ու արծաթ։ ԵՕԹ
  • 73Քո ձեռքերը շինեցին ինձ եւ հաստատեցին ինձ. իմաստուն արա ինձ որ քո պատուիրանքները սովորիմ։
  • 74Քեզանից վախեցողները կ’տեսնեն ինձ եւ ուրախ կ’լինին, որովհետեւ քո խօսքերին յուսացայ։
  • 75Գիտեմ, Տէր, որ քո դատաստանները արդարութիւնով են. Եւ իրաւունքով խոնարհեցրիր ինձ։
  • 76Թող քո ողորմութիւնը լինի ինձ մխիթարելու համար, քո ծառային տուած խօսքիդ պէս։
  • 77Թող քո բարեգթութիւնն ինձ վերայ գայ որ ապրիմ, որովհետեւ քո օրէնքն է իմ ուրախութիւնը։
  • 78Ամբարտաւանները թող ամօթ լինին, որովհետեւ զուր անիրաւութիւն գործեցին ինձ վերայ. Բայց ես քո պատուիրանքների վերայ եմ մտածում։
  • 79Թող ինձ մօտ դառնան քեզանից վախեցողները եւ քո վկայութիւնները ճանաչողները։
  • 80Թող իմ սիրտն անմեղ լինի քո հրամանների մէջ, որպէս զի չ’ամաչեմ։ ՔԱՖ
  • 81Իմ անձը մաշուեցաւ քո փրկութեանը սպասելով. Բայց ես քո խօսքին յուսացայ։
  • 82Իմ աչքերը մաշուեցան քո խօսքին ցանկանալով. Ես ասում եմ՝ Ե՞րբ կ’մխիթարես ինձ։
  • 83Որովհետեւ ես ծխի մէջ կախուած տկի պէս եղայ. Բայց քո հրամանները չեմ մոռանում։
  • 84Քանի՞ են քո ծառայի օրերը. ե՞րբ դատաստան կ’անես իմ հալածողներին։
  • 85Ամբարտաւանները հորեր փորեցին ինձ համար, որ քո օրէնքի պէս չեն։
  • 86Քո բոլոր պատուիրանքները ճշմարիտ են. զուր են հալածում ինձ. Օգնիր ինձ։
  • 87Քիչ էր մնացել որ ինձ կորցնէին երկրի մէջ. Ես քո պատուիրանքները չեմ թողում։
  • 88Քո ողորմութեան պէս ապրեցրու ինձ. Եւ ես քո բերանի վկայութիւնները կ’պահեմ։ ԼԱՄԷԴ
  • 89Ով Տէր, քո խօսքը յաւիտեան հաստատ է երկնքումը։
  • 90Քո ճշմարտութիւնը մնում է ազգից մինչեւ ազգ. Դու երկիրը հաստատեցիր եւ նա կենում է։
  • 91Քո հրամանների պէս կենում են այսօր, որովհետեւ ամենքը քո ծառաներն են։
  • 92Եթէ քո օրէնքն իմ ուրախութիւնը չ’լինէր, ես վաղուց կորած կ’լինէի իմ խեղճութիւնումը.
  • 93Յաւիտեան չեմ մոռանալ քո պատուիրանքները, որովհետեւ նորանցով ապրեցրիր ինձ։
  • 94Քոնն եմ ես. Փրկիր ինձ. Որովհետեւ քո պատուիրանքները խնդրում եմ։
  • 95Ամբարիշտներն սպասում են ինձ որ կորցնեն ինձ. Եւ ես քո վկայութիւնները միտքս եմ բերում։
  • 96Ամեն կատարեալ բանի վերջը տեսայ. Քո պատուիրանքը շատ լայնարձակ է։ ՄԷՄ
  • 97Ո՜րքան եմ սիրում քո օրէնքը. ամեն օր նա է իմ մտածմունքը։
  • 98Քո պատուիրանքներն ինձ իմաստուն են անում իմ թշնամիներիցը. Որովհետեւ նորանք յաւիտեան իմս են։
  • 99Աւելի իմաստուն եղայ քան թէ իմ ամեն վարժապետները. Որովհետեւ քո վկայութիւններն են իմ մտածմունքը։
  • 100Աւելի խելացի եղայ քան թէ ծերերը, որովհետեւ քո պատուիրանքները պահում եմ։
  • 101Ամեն չար ճանապարհից իմ ոտները ետ եմ քաշում, որ քո խօսքը պահեմ։
  • 102Քո իրաւունքիցը չեմ հեռանում. Որովհետեւ դու սովորեցնում ես ինձ։
  • 103Ո՜րքան քաղցր է քո խօսքն իմ քիմքին. Մեղրիցն էլ աւելի է իմ բերանին։
  • 104Քո պատուիրանքներովն ես իմաստուն եղայ. Սորա համար ատում եմ ստութեան ամեն ճանապարհը։ ՆՈՒՆ
  • 105Քո խօսքը ճրագ է իմ ոտների համար, եւ լոյս իմ ճանապարհի համար։
  • 106Ես երդում արի եւ կ’կատարեմ, թէ քո արդարութեան իրաւունքը կ’պահեմ։
  • 107Ես շատ խոնարհուեցայ. Տէր, ապրեցրու ինձ քո խօսքի պէս։
  • 108Իմ բերանի կամաւոր զոհերն ընդունիր, Տէր. Եւ քո իրաւունքները սովորեցրու ինձ։
  • 109Իմ անձն ամեն ժամանակ ձեռքումս է, եւ քո օրէնքը չեմ մոռանում։
  • 110Ամբարիշտները որոգայթ դրին ինձ համար. Բայց ես քո պատուիրանքներիցը չեմ մոլորվում։
  • 111Ես քո վկայութիւնները ժառանգեցի մինչեւ յաւիտեան. Որովհետեւ նորանք իմ սրտի ցնծութիւնն են։
  • 112Ես խոնարհեցրի իմ սիրտը որ քո հրամաններն անեմ յաւիտեան մինչեւ վերջը։ ՍԱՄԷԽ
  • 113Ես երկմիտներին ատում եմ, բայց քո օրէնքը սիրեցի։
  • 114Հովանիս եւ պահապանս դու ես. ես քո խօսքին յուսացի։
  • 115Հեռու կացէք ինձանից, ով չարեր. Որ ես պահեմ իմ Աստուծոյ պատուիրանքները։
  • 116Պահպանիր ինձ քո խօսքին պէս որ ապրիմ. Եւ ամօթ մի անիր ինձ իմ յոյսի համար։
  • 117Օգնիր ինձ եւ ես կ’ապրեմ. Եւ ամեն ժամանակ հրամաններիդ մտիկ կ’տամ։
  • 118Դու անարգում ես այն ամենին որ հրամաններիցդ հեռանում են. Որովհետեւ նորանց նենգութիւնը սուտ է։
  • 119Դու կղկղանք ես համարում երկրի բոլոր ամբարիշտներին. Սորա համար ես սիրում եմ քո վկայութիւնները։
  • 120Մարմինս դողում է քո ահիցը, եւ քո դատաստաններիցը վախենում եմ։ ԱՅԻՆ
  • 121Ես իրաւունք եւ արդարութիւն եմ անում. Մի մատնիր ինձ իմ նեղացնողների ձեռքը։
  • 122Երաշխաւորիր ծառայիդ որ բարի լինի նորան. Որ ամբարտաւանները չ’նեղացնեն ինձ։
  • 123Աչքերս մաշուեցան քո փրկութեանը, եւ քո արդարութեան խօսքին սպասելով։
  • 124Քո ծառայի հետ արա քո ողորմութեան պէս. Եւ քո հրամանները սովորեցրու ինձ։
  • 125Ես քո ծառան եմ. Իմաստուն արա ինձ, որ քո վկայութիւնները ճանաչեմ։
  • 126Ժամանակ է որ Տէրն անէ այս. Որովհետեւ նորանք քո օրէնքը խափանեցին։
  • 127Սորա համար ես սիրում եմ քո պատուիրանքները ոսկիից եւ ազնիւ ոսկիից աւելի։
  • 128Սորա համար բոլոր պատուիրանքները բոլորովին ուղիղ պահում եմ. ստութեան ամեն ճանապարհն ատում եմ։ ՓԷ
  • 129Քո վկայութիւնները զարմանալի են. Սորա համար իմ անձը պահում է նորանց։
  • 130Խօսքերիդ յայտնութիւնը լոյս է տալիս, եւ իմաստուն է անում պարզամիտներին։
  • 131Իմ բերանը բաց եմ անում եւ շունչ առնում, որովհետեւ քո պատուիրանքներին ցանկանում եմ։
  • 132Նայիր ինձ վերայ եւ ողորմիր ինձ. Ինչպէս որ դու սովոր ես անելու քո անունը սիրողներին։
  • 134Փրկիր ինձ մարդկանց բռնութիւնիցը, եւ ես կ’պահեմ քո պատուիրանքները։
  • 135Երեսդ լուսաւորիր քո ծառայի վերայ. Եւ սովորեցրու ինձ քո հրամանները։
  • 136Ջրերի առուներ են վայր գալիս իմ աչքերիցը, որովհետեւ քո օրէնքը չեն պահում։ ՑԱԴԷ
  • 137Դու արդար ես, Տէր. Եւ քո դատաստաններն ուղիղ են։
  • 138Քո վկայութիւնների արդարութիւնը պատուիրեցիր, եւ նորանք շատ ճշմարիտ են։
  • 139Նախանձս ինձ մաշեց, որովհետեւ թշնամիքս մոռանում են քո խօսքը։
  • 140Քո խօսքը շատ մաքրուած է, եւ քո ծառան սիրում է նորան։
  • 141Ես ցած եւ անարգուած եմ, բայց չեմ մոռանում քո պատուիրանքները։
  • 142Քո արդարութիւնը յաւիտենական արդարութիւն է. Եւ քո օրէնքը՝ ճշմարիտ։
  • 143Նեղութիւն եւ ցաւ գտաւ ինձ. Քո պատուիրանքներն իմ ուրախութիւնն են։
  • 144Քո վկայութիւնների արդարութիւնը յաւիտեան է. իմաստուն արա ինձ եւ կ’ապրեմ։ ՔՕՖ
  • 145Բոլոր սրտով կանչում եմ. Լսիր ինձ, Տէր, որ հրամաններդ պահեմ։
  • 146Դէպի քեզ եմ կանչում, փրկիր ինձ. Եւ քո վկայութիւնները կ’պահեմ։
  • 147Կանուխ գալիս եմ արշալուսին եւ աղաղակում. ես քո խօսքին յուսացի։
  • 148Գիշերուայ պահերիցն առաջ են զարթնում իմ աչքերը, որ խօսքիդ վերայ մտածեմ։
  • 149Իմ ձայնին լսիր քո ողորմութեան պէս, Տէր, քո իրաւունքի պէս ապրեցրու ինձ։
  • 150Անօրէնութեան հետեւողները մօտեցան. Նորանք քո օրէնքիցը հեռացան։
  • 151Տէր, դու մօտիկ ես. եւ քո բոլոր պատուիրանքները ճշմարտութիւն են։
  • 152Առաջուց իմացայ քո վկայութիւններիցը, որ դու հաստատեցիր նորանց յաւիտեան։ ՐԷՇ
  • 153Տես իմ խեղճութիւնը եւ փրկիր ինձ. Որովհետեւ քո օրէնքը չեմ մոռանում։
  • 154Ինձ իրաւունք արա եւ ազատիր ինձ. Քո խօսքի պէս ապրեցրու ինձ։
  • 155Փրկութիւնը հեռու է ամբարիշտներիցը, որովհետեւ քո հրամանները չեն խնդրում։
  • 156Տէր, քո բարեգթութիւնը շատ է. Քո իրաւունքին պէս ապրեցրու ինձ։
  • 157Շատ են ինձ հալածողներն ու նեղացնողները. Քո օրէնքիցը դուրս չեմ գալիս։
  • 158Ես տեսնում եմ ապստամբուածներին եւ զզվում եմ, նորա համար որ խօսքդ չեն պահում։
  • 159Տես որ քո պատուիրանքները սիրում եմ. Տէր, քո ողորմութեան պէս ապրեցրու ինձ։
  • 160Քո խօսքի սկիզբը ճշմարտութիւն է. Եւ քո արդարութեան բոլոր իրաւունքները հաւիտեան։ ՇԻՆ
  • 161Իշխանները զուր տեղը հալածում են ինձ. Բայց իմ սիրտը վախենում է քո խօսքերիցը։
  • 162Ես ցնծում եմ քո խօսքովը, ինչպէս մէկ շատ աւար գտնող։
  • 163Ստութիւնն ատում եմ եւ գարշելի համարում. Բայց քո օրէնքը սիրում եմ։
  • 164Օրը եօթն անգամ օրհնում եմ քեզ քո արդարութեան իրաւունքների համար։
  • 165Շատ խաղաղութիւն կայ քո օրէնքը սիրողների համար. Եւ գայթակղութիւն չ’կայ նորանց համար։
  • 166Տէր, ես քո փրկութեանն եմ սպասում, եւ պատուիրանքներդ կատարում։
  • 167Իմ անձը պահում է քո վկայութիւնները. Եւ ես շատ սիրում եմ նորանց։
  • 168Ես պահում եմ քո պատուիրանքներն ու վկայութիւնները. Որովհետեւ բոլոր ճանապարհներս քո առաջին են։ ԹԱՎ
  • 169Տէր, թող իմ աղաղակը մօտենայ քո առաջին. Քո խօսքի պէս իմաստուն արա ինձ։
  • 170Թող իմ աղաչանքը մտնէ քո առաջը. Քո խօսքի պէս փրկիր ինձ։
  • 171Իմ շրթունքները օրհնութիւն են բղխում, որ հրամաններդ սովորեցնես ինձ։
  • 172Թող իմ լեզուն խօսի քո խօսքի համար. Որովհետեւ քո բոլոր պատուիրանքներն արդարութիւն են։
  • 173Թող ձեռքդ ինձ օգնական լինի. Որովհետեւ ես ընտրում եմ քո պատուիրանքներն։
  • 174Տէր, ես ցանկանում եմ քո փրկութեանը. Եւ քո օրէնքն է իմ ուրախութիւնը։
  • 175Թող իմ անձն ապրի եւ քեզ օրհնէ. Եւ քո իրաւունքներն օգնեն ինձ։
  • 176Ես մոլորուեցայ ինչպէս կորած ոչխար. Ման եկ քո ծառային. Որովհետեւ քո պատուիրանքները ես չ’մոռացայ։
← Ցանկ