ՍԱՂՄՈՍ120
  • 1Աստիճանների երգ։ Իմ նեղութիւնումը դէպի Տէրը կանչեցի. Եւ նա լսեց ինձ։
  • 2Տէր, փրկիր իմ անձը սուտ շրթունքներիցը՝ նենգաւոր լեզուիցը։
  • 3Ի՞նչ կ’տայ քեզ, եւ էլ ի՞նչ կ’աւելցնէ քեզ, ով նենգաւոր լեզու։
  • 4Զօրաւոր մարդի նետերը սուր են գիհիների կայծերով սրուած։
  • 6Շատ երկարացաւ իմ անձի համար նորանց հետ բնակուիլ, որ ատում են խաղաղութիւնը։
  • 7Ես խաղաղութեան մարդ եմ. Բայց երբոր խօսում եմ, նորանք կռիւ են անում։
← Ցանկ