ՍԱՂՄՈՍ121
- 1Աստիճանների երգ։ Ես բարձրացնում եմ իմ աչքերը դէպի սարերը. Ո՞րտեղից կ’գայ իմ օգնութիւնը։
- 2Իմ օգնութիւնը Տէրիցն է, որ երկինքն ու երկիրս արաւ։
- 3Նա քո ոտքին սահել չի տալ, քո պահապանը չի քնիլ։
- 4Ահա Իսրայէլի պահապանը չի ննջիլ եւ չի քնանալ։
- 5Տէրը քո պահապանն է. Տէրը քեզ հովանի է քո աջ ձեռքի վերայ։
- 6Ցերեկը արեգակը չի զարկիլ քեզ. Ոչ լուսինը՝ գիշերը։
- 7Տէրը կ’պահպանէ քեզ ամեն չարից, նա կ’պահպանէ քո անձը։
- 8Տէրը կ’պահպանէ քո դուրս գալն ու մտնելը՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան։
