ՍԱՂՄՈՍ121
  • 1Աստիճանների երգ։ Ես բարձրացնում եմ իմ աչքերը դէպի սարերը. Ո՞րտեղից կ’գայ իմ օգնութիւնը։
  • 2Իմ օգնութիւնը Տէրիցն է, որ երկինքն ու երկիրս արաւ։
  • 3Նա քո ոտքին սահել չի տալ, քո պահապանը չի քնիլ։
  • 4Ահա Իսրայէլի պահապանը չի ննջիլ եւ չի քնանալ։
  • 5Տէրը քո պահապանն է. Տէրը քեզ հովանի է քո աջ ձեռքի վերայ։
  • 6Ցերեկը արեգակը չի զարկիլ քեզ. Ոչ լուսինը՝ գիշերը։
  • 8Տէրը կ’պահպանէ քո դուրս գալն ու մտնելը՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան։
← Ցանկ