ՍԱՂՄՈՍ122
- 1Աստիճանների երգ։ Դաւիթի (Սաղմոս)։ Ես ուրախ եղայ երբոր ասեցին ինձ, թէ Տիրոջ տունը գնանք։
- 2Մեր ոտները կ՛կանգնեն քո դռներումը, ով Երուսաղէմ։
- 3Երուսաղէմը շինուած է ինչպէս քաղաք՝ որ ինքն իրան հետ միաւորուած է։
- 4Որ այնտեղ վեր են գնում ցեղերը՝ Տիրոջ ցեղերը Իսրայէլի վկայութեան պէս, որ Տիրոջ անունիցը գոհանան։
- 5Որովհետեւ այնտեղ են դրուած դատաստանի աթոռները՝ Դաւիթի տան աթոռները։
- 6Խաղաղութիւն խնդրեցէք Երուսաղէմի համար. Թող յաջողուեն քեզ սիրողները։
- 7Թող խաղաղութիւն լինի քո պարիսպներումը, յաջողութիւն քո պալատներումը։
- 8Իմ եղբայրների եւ իմ ընկերների համար ասում եմ ես՝ խաղաղութիւն լինի քեզանում։
- 9Մեր Տէր Աստուծոյ տան համար բարի եմ ուզում քեզ։
