ՍԱՂՄՈՍ122
  • 1Աստիճանների երգ։ Դաւիթի (Սաղմոս)։ Ես ուրախ եղայ երբոր ասեցին ինձ, թէ Տիրոջ տունը գնանք։
  • 2Մեր ոտները կ՛կանգնեն քո դռներումը, ով Երուսաղէմ։
  • 3Երուսաղէմը շինուած է ինչպէս քաղաք՝ որ ինքն իրան հետ միաւորուած է։
  • 4Որ այնտեղ վեր են գնում ցեղերը՝ Տիրոջ ցեղերը Իսրայէլի վկայութեան պէս, որ Տիրոջ անունիցը գոհանան։
  • 5Որովհետեւ այնտեղ են դրուած դատաստանի աթոռները՝ Դաւիթի տան աթոռները։
  • 6Խաղաղութիւն խնդրեցէք Երուսաղէմի համար. Թող յաջողուեն քեզ սիրողները։
  • 7Թող խաղաղութիւն լինի քո պարիսպներումը, յաջողութիւն քո պալատներումը։
  • 9Մեր Տէր Աստուծոյ տան համար բարի եմ ուզում քեզ։
← Ցանկ