ՍԱՂՄՈՍ123
- 1Աստիճանների երգ։ Դէպի քեզ եմ բարձրացնում իմ աչքերը, ով երկնքումը բնակող։
- 2Ահա ինչպէս ծառաների աչքերը իրանց տէրերի ձեռքին են նայում, ինչպէս որ աղախնի աչքերն իր տիկնոջ ձեռքին, այնպէս էլ մեր աչքերը մեր Տէր Աստուծուն՝ մինչեւ որ ողորմէ մեզ։
- 3Ողորմիր մեզ, Տէր, ողորմիր մեզ. Որ շատ լցուեցանք անարգանքով։
- 4Շատ լցուած է մեր անձը գոռոզների նախատինքովը եւ ամբարտաւանների անարգանքովը։
