ՍԱՂՄՈՍ124
  • 1Աստիճանների երգ։ Դաւիթի (Սաղմոս)։ Եթէ Տէրը մեզ հետ չ’լինէր. թող ասէ Իսրայէլը.
  • 2Եթէ Տէրը մեզ հետ չ’լինէր՝ մարդիկ մեզ վերայ վեր կենալիս,
  • 3Ապա կենդանի կենդանի կուլ կ’տային մեզ՝ նորանց բարկութիւնը մեզ վերայ բորբոքուելիս.
  • 4Ապա ջուրերը կ’թաղէին մեզ, հեղեղը մեր անձերի վերայ անց կ’կենար։
  • 5Ապա գոռոզ ջուրերն անց կ’կենային մեր անձերի վերայ։
  • 6Օրհնեալ լինի Տէրը որ մեզ որս չ’տուաւ նորանց ատամներին։
  • 7Մեր անձինքը ինչպէս ծիտ՝ պրծան որսորդների որոգայթիցը. Որոգայթը փշրուեցաւ եւ մենք պրծանք։
  • 8Մեր օգնութիւնը Տիրոջ անունովն է, որ արաւ երկինքն ու երկիրս։
← Ցանկ