ՍԱՂՄՈՍ124
- 1Աստիճանների երգ։ Դաւիթի (Սաղմոս)։ Եթէ Տէրը մեզ հետ չ’լինէր. թող ասէ Իսրայէլը.
- 2Եթէ Տէրը մեզ հետ չ’լինէր՝ մարդիկ մեզ վերայ վեր կենալիս,
- 3Ապա կենդանի կենդանի կուլ կ’տային մեզ՝ նորանց բարկութիւնը մեզ վերայ բորբոքուելիս.
- 4Ապա ջուրերը կ’թաղէին մեզ, հեղեղը մեր անձերի վերայ անց կ’կենար։
- 5Ապա գոռոզ ջուրերն անց կ’կենային մեր անձերի վերայ։
- 6Օրհնեալ լինի Տէրը որ մեզ որս չ’տուաւ նորանց ատամներին։
- 7Մեր անձինքը ինչպէս ծիտ՝ պրծան որսորդների որոգայթիցը. Որոգայթը փշրուեցաւ եւ մենք պրծանք։
- 8Մեր օգնութիւնը Տիրոջ անունովն է, որ արաւ երկինքն ու երկիրս։
