ՍԱՂՄՈՍ126
  • 1Աստիճանների երգ։ Երբոր Տէրը Սիօնի գերութիւնը դարձնէ, երազ տեսնողների պէս կ’լինինք։
  • 2Այն ժամանակ մեր բերանը կ’լեցուի ծիծաղով եւ մեր լեզուն ցնծութիւնով. Այն ժամանակ կ’ասեն հեթանոսների մէջ. Տէրը մեծ բաներ արաւ նորանց վերայ։
  • 3Տէրը մեծ բաներ արաւ մեզ վերայ եւ մենք ուրախացանք։
  • 5Արտասուքով ցանողները ցնծութիւնով կ’հնձեն։
  • 6Այն որ գնում է եւ լաց լինում՝ ցանելու սերմը տանելով, գալով կ’գայ ցնծութիւնով՝ իր ցորենի խուրձերը բերելով։
← Ցանկ