ՍԱՂՄՈՍ127
  • 2Զուր է ձեզ համար կանուխ վեր կենալը՝ ուշ հանգստանալը, դուք որ հացը ցաւով էք ուտում. Ինչու որ նա իր սիրելիին քուն է տալիս։
  • 3Ահա որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են. Եւ որովայնի պտուղը՝ նորա վարձքը։
  • 4Ինչպէս որ նետերը զօրեղ մարդի ձեռքումը, այնպէս են երիտասարդ որդիքը։
  • 5Երանի այն մարդին որ իր կապարճը նորանցով լցրեց. Նորանք չեն ամաչիլ երբոր թշնամիների հետ կ’խօսեն դռան մէջ։
← Ցանկ