ՍԱՂՄՈՍ128
  • 1Աստիճանների երգ։ Երանի՜ այն ամենին, որ Տէրիցը վախենում են եւ նորա ճանապարհներումը գնում.
  • 2Ձեռքի աշխատանքը իհարկէ կ’ուտես. Երանի քեզ. Եւ բանդ լաւ է քեզ համար։
  • 3Կինդ պտղաբեր որթի պէս է քո տան ներսերումը. Որդիքդ տնկուած ձիթենիների պէս քո սեղանի չորս կողմովը։
  • 4Ահա հէնց այսպէս է օրհնվում այն մարդը, որ վախենում է Տէրիցը։
  • 5Տէրը կ’օրհնէ քեզ Սիօնիցը, եւ Երուսաղէմի բարութիւնը կ’տեսնես քո կեանքի բոլոր օրերումը։
← Ցանկ