ՍԱՂՄՈՍ129
  • 1Աստիճանների երգ։ Շատ անգամ նեղացրին ինձ իմ մանկութիւնիցը. թող ասէ Իսրայէլը.
  • 2Շատ անգամ նեղացրին ինձ իմ մանկութիւնիցը, բայց չ’յաղթեցին ինձ։
  • 3Հերկողները իմ թիկունքի վերայ հերկեցին եւ իրանց ակօսները երկար արին։
  • 4Տէրն արդար է. Նա ամբարիշտների չուանները կտորեց։
  • 5Ամօթ պիտի լինին եւ ետ դառնան այն ամենքը, որ ատում են Սիօնը։
  • 7Որ նորանից չէ լցնում հնձողն իր ձեռքը, եւ ոչ խուրձ կապողն իր գիրկը։
  • 8Եւ անցնողներն էլ չեն ասում. Տիրոջ օրհնութիւնը ձեզ վերայ. Օրհնում ենք ձեզ Տիրոջ անունովը։
← Ցանկ