ՍԱՂՄՈՍ129
- 1Աստիճանների երգ։ Շատ անգամ նեղացրին ինձ իմ մանկութիւնիցը. թող ասէ Իսրայէլը.
- 2Շատ անգամ նեղացրին ինձ իմ մանկութիւնիցը, բայց չ’յաղթեցին ինձ։
- 3Հերկողները իմ թիկունքի վերայ հերկեցին եւ իրանց ակօսները երկար արին։
- 4Տէրն արդար է. Նա ամբարիշտների չուանները կտորեց։
- 5Ամօթ պիտի լինին եւ ետ դառնան այն ամենքը, որ ատում են Սիօնը։
- 6Կտուրի խոտի պէս պիտի լինին, որ դեռ չ’հնձած չորանում է։
- 7Որ նորանից չէ լցնում հնձողն իր ձեռքը, եւ ոչ խուրձ կապողն իր գիրկը։
- 8Եւ անցնողներն էլ չեն ասում. Տիրոջ օրհնութիւնը ձեզ վերայ. Օրհնում ենք ձեզ Տիրոջ անունովը։
