ՍԱՂՄՈՍ130
  • 1Աստիճանների երգ։ Ով Տէր, խոր տեղերից դէպի քեզ եմ կանչում։
  • 2Ով Տէր, լսիր իմ ձայնին. Թող ականջներդ մտիկ անեն իմ աղօթքի ձայնին։
  • 3Տէր, եթէ դու անօրէնութիւնները համարես, ո՞վ կ’կենայ, Տէր։
  • 5Ես սպասում եմ Տիրոջը, իմ անձը սպասում է, եւ ես նորա խօսքին եմ յուսացած։
  • 6Իմ անձը սպասում է Տիրոջը աւելի քան թէ առաւօտուայ սպասողները՝ առաւօտուայ սպասողները։
  • 7Իսրայէլը թող յուսայ Տիրոջը. Որովհետեւ Տիրոջ մօտ կայ ողորմութիւն, եւ նորա մօտ կայ շատ փրկութիւն։
  • 8Եւ նա կ’փրկէ Իսրայէլին նորա ամեն անօրէնութիւններիցը։
← Ցանկ