ՍԱՂՄՈՍ131
- 1Աստիճանների երգ. Դաւիթի (Սաղմոս)։ Տէր, իմ սիրտը չէ գոռոզանում եւ իմ աչքերը չեն բարձրանում. Եւ ես չեմ գնում մեծամեծ բաների մէջ, եւ ոչ այն բաների մէջ որ ինձանից բարձր են։
- 2Իրաւի իմ անձը հանդարտացրի եւ հանգստացրի իր մօր կաթից կտրուածի պէս. Իմ անձը կաթից կտրուածի նման է։
- 3Իսրայէլը Տիրոջը կ’յուսայ այսուհետեւ մինչեւ յաւիտեան։
