ՍԱՂՄՈՍ145
  • 1Դաւիթի օրհնաբանութիւն։ Բարձր կ’անեմ քեզ, ով իմ Աստուած, ով Թագաւոր. Եւ կ’օրհնեմ քո անունը յաւիտեանս յաւիտենից։
  • 2Ամեն օր կ’օրհնեմ քեզ, եւ քո անունը կ’գովեմ յաւիտեանս յաւիտենից։
  • 4Ազգ ազգի կ’գովէ քո գործերը. Եւ կ’պատմեն քո զօրութիւնները։
  • 5Քո փառաւոր մեծութեան գեղեցկութեան վերայ, եւ քո հրաշալի գործերի վերայ կ’մտածեմ։
  • 6Քո ահաւոր զօրութեան մասին կ’խօսեն. Եւ ես քո մեծութիւնը կ’պատմեմ։
  • 7Քո շատ քաղցրութեան յիշատակը կ’հրատարակեն. Եւ ցնծութիւնով կ’պատմեն քո մեծութիւնը։
  • 8Ողորմած եւ գթած է Տէրը. Երկայնամիտ եւ բազումողորմ։
  • 9Բարի է Տէրը ամենի համար. Եւ նորա ողորմութիւնը իր բոլոր գործերի վերայ է։
  • 10Տէր, քո բոլոր գործերը պիտի գոհանան քեզանից, եւ քո սուրբերը պիտի օրհնեն քեզ։
  • 11Քո թագաւորութեան փառքը պիտի խօսին. Եւ քո զօրութիւնները պիտի պատմեն։
  • 12Որ իմացնեն մարդկանց որդիներին նորա զօրութիւնները, եւ նորա թագաւորութեան փառաւոր մեծութիւնը։
  • 13Քո թագաւորութիւնը ամենայաւէտ թագաւորութիւն է, եւ քո իշխանութիւնը՝ միշտ ազգից մինչեւ ազգ։
  • 14Տէրը հաստատում է ընկածներին, եւ կանգնեցնում է ամեն կռացածներին։
  • 15Ամենի աչքերը քեզ են սպասում, եւ դու տալիս ես նորանց կերակուրը իրանց ժամանակին։
  • 16Դու բաց ես անում քո ձեռքը, եւ կշտացնում ես ամեն կենդանին հաճութիւնով։
  • 17Տէրն արդար է իր բոլոր ճանապարհներումը. Եւ ողորմած՝ իր բոլոր գործերումը։
  • 18Տէրը մօտիկ է բոլոր դէպի իրան կանչողներին, այն ամենին՝ որ կանչում են նորան ճշմարտութիւնով։
  • 19Իրանից վախեցողների կամքը անում է նա. Եւ նորանց աղաղակին լսում եւ նորանց փրկում է։
  • 20Տէրը պահում է բոլոր իրան սիրողներին. Բայց բոլոր ամբարիշտներին կ’կորցնէ։
  • 21Իմ բերանը Տիրոջ օրհնութիւնը կ’խօսի, եւ ամեն մարմին նորա սուրբ անունը կ’օրհնէ յաւիտեանս յաւիտենից։
← Ցանկ