ՍԱՂՄՈՍ148
- 1Ալէլուիա։ Օրհնեցէք Տիրոջը երկնքիցը. Օրհնեցէք նորան բարձունքումը։
- 2Օրհնեցէք նորան, ով նորա ամեն հրեշտակներ. Օրհնեցէք նորան, ով բոլոր զօրքեր։
- 3Օրհնեցէք նորան, ով արեգակն ու լուսին. Օրհնեցէք նորան, ով ամեն լուսաւոր աստղեր։
- 4Օրհնեցէք նորան, ով երկնից երկինք. Եւ ջուրեր որ երկնքի վերայ էք։
- 5Թող Տիրոջ անունը օրհնեն. Որովհետեւ նա հրամայեց եւ նորանք ստեղծուեցան։
- 6Եւ նորանց կանգնեցրեց մինչեւ յաւիտեանս յաւիտենից. Կանոն դրաւ, որ չի խափանուիլ։
- 7Օրհնեցէք Տիրոջը երկրիցս, ով վիշապներ եւ ամեն անդունդներ։
- 8Կրակ եւ կարկուտ, ձիւն եւ ծուխ եւ մրրիկ քամի, որ նորա խօսքը կատարում էք.
- 9Սարեր եւ ամեն բլուրներ, պտղաբեր ծառեր եւ ամեն մայրի ծառեր.
- 10Կենդանիներ եւ ամեն անասուններ, սողացողներ եւ թեւաւոր թռչուններ.
- 11Երկրի թագաւորներ եւ ամեն ազգեր. Իշխաններ եւ երկրի ամեն դատաւորներ.
- 12Երիտասարդներ եւ աղջիկներ. Ծերեր տղաներով միատեղ.
- 13Օրհնեն Տիրոջ անունը. Որովհետեւ միայն նորա անունը բարձր է. նորա փառքը երկնքից եւ երկրից վեր է։
- 14Եւ նա բարձրացրեց իր ժողովրդի եղջիւրը. իր ամեն սրբերի՝ Իսրայէլի որդկանց՝ իր մօտի ժողովրդի օրհնութիւնը։ Ալէլուիա։
