ՍԱՂՄՈՍ148
  • 1Ալէլուիա։ Օրհնեցէք Տիրոջը երկնքիցը. Օրհնեցէք նորան բարձունքումը։
  • 2Օրհնեցէք նորան, ով նորա ամեն հրեշտակներ. Օրհնեցէք նորան, ով բոլոր զօրքեր։
  • 3Օրհնեցէք նորան, ով արեգակն ու լուսին. Օրհնեցէք նորան, ով ամեն լուսաւոր աստղեր։
  • 4Օրհնեցէք նորան, ով երկնից երկինք. Եւ ջուրեր որ երկնքի վերայ էք։
  • 5Թող Տիրոջ անունը օրհնեն. Որովհետեւ նա հրամայեց եւ նորանք ստեղծուեցան։
  • 6Եւ նորանց կանգնեցրեց մինչեւ յաւիտեանս յաւիտենից. Կանոն դրաւ, որ չի խափանուիլ։
  • 8Կրակ եւ կարկուտ, ձիւն եւ ծուխ եւ մրրիկ քամի, որ նորա խօսքը կատարում էք.
  • 9Սարեր եւ ամեն բլուրներ, պտղաբեր ծառեր եւ ամեն մայրի ծառեր.
  • 10Կենդանիներ եւ ամեն անասուններ, սողացողներ եւ թեւաւոր թռչուններ.
  • 11Երկրի թագաւորներ եւ ամեն ազգեր. Իշխաններ եւ երկրի ամեն դատաւորներ.
  • 12Երիտասարդներ եւ աղջիկներ. Ծերեր տղաներով միատեղ.
  • 13Օրհնեն Տիրոջ անունը. Որովհետեւ միայն նորա անունը բարձր է. նորա փառքը երկնքից եւ երկրից վեր է։
  • 14Եւ նա բարձրացրեց իր ժողովրդի եղջիւրը. իր ամեն սրբերի՝ Իսրայէլի որդկանց՝ իր մօտի ժողովրդի օրհնութիւնը։ Ալէլուիա։
← Ցանկ