ՍԱՂՄՈՍ21
  • 1Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ Ով Տէր, քո զօրութիւնովն ուրախ է թագաւորը, եւ ո՜րքան ցնծում է նա քո փրկութիւնովը։
  • 2Դու տուիր նորան իր սրտի ուզածը, եւ նորա շրթունքների խնդիրքը չ’արգելեցիր նորանից։ (Սէլա։)
  • 4Նա կեանք խնդրեց քեզանից, և դու նորան երկար օրեր տուիր յաւիտեանս յաւիտենից։
  • 5Մեծ է նորա փառքը քո փրկութիւնովը. Պատիւ եւ փառք ես դնում նորա վերայ։
  • 6Որովհետեւ դու նորան օրհնութիւն ես շինում յաւիտեան. դու ուրախացնում ես նորան ուրախութիւնով քո երեսի առաջին։
  • 7Որովհետեւ թագաւորը Տիրոջն է յուսացած, եւ բարձրելոյ ողորմութիւնովը չի սասանիլ։
  • 8Քո ձեռքը կ’գտնէ քո ամեն թշնամիներին. Եւ քո աջը կ’գտնէ քեզ ատողներին։
  • 9Դու վառուած փռան նման կ’անես նորանց՝ երբոր բարկանաս. Տէրն իր բարկութիւնովը կ’կորցնէ նորանց, եւ կրակը կ’ուտէ նորանց։
  • 10Նորանց պտուղը կ’կորցնես երկրիցը, եւ նորանց սերունդը մարդկանց որդիներիցը։
  • 11Ինչու որ նորանք չարութիւն պատրաստեցին քեզ դէմ, խորհուրդ հնարեցին եւ ոչինչ չ’կարողացան։
  • 12Որովհետեւ դու նորանց թիկունքը կ’դարձնես, եւ քո աղեղի լարերը կ’քաշես նորանց երեսի վերայ։
  • 13Ով Տէր, բարձրացիր զօրութիւնովդ. Եւ մենք կ’օրհնենք եւ սաղմոս կ’ասենք քո կարողութեանը։
← Ցանկ