ՍԱՂՄՈՍ22
- 1Երգողների գլխաւորին։ Այէլէթ-հաշահարի վերայ։ Դաւիթի Սաղմոս։ Իմ Աստուած, իմ Աստուած, ի՞նչի համար ես թողել ինձ. Հեռու ես իմ փրկութիւնիցը և իմ հառաչանքի խօսքերիցը։
- 2Ով իմ Աստուած, ես կանչում եմ ցերեկը, բայց դու չես պատասխանում. Գիշերն էլ՝ բայց հանգստութիւն չ’կայ ինձ համար։
- 3Բայց դու սուրբ ես, ով Իսրայէլի գովութիւնների մէջ բնակողդ։
- 4Քեզ յուսացան մեր հայրերը. Նորանք յուսացան եւ դու փրկեցիր նորանց։
- 5Դէպի քեզ աղաղակեցին, եւ ազատուեցան. քեզ յոյս դրին եւ չ’ամաչեցին։
- 6Իսկ ես որդ եմ եւ չէ թէ մարդ. մարդկանց նախատինք եւ ժողովրդի անարգանք։
- 7Ամեն ինձ տեսնողները ծաղր են անում ինձ. Իրանց շրթունքները բաց են անում և գլուխ շարժում։
- 8Նա Տիրոջը յուսացաւ, թող ազատէ դորան. թող փրկէ դորան՝ եթէ հաւանել է դորան։
- 9Իրաւի՝ դու ես որ հանեցիր ինձ իմ մօր արգանդիցը. Դու եղար իմ յոյսը՝ իմ մօր ծծի վերայ։
- 10Ես իմ մօր արգանդիցը քեզ վերայ եմ գցուած. Իմ մօր փորիցը դու ես իմ Աստուածը։
- 11Մի հեռանար ինձանից, որովհետեւ նեղութիւնը մօտ է, որովհետեւ օգնութիւն անող չ’կայ։
- 12Իմ չորս կողմը շատ զուարակներ պատեցին, եւ Բասանի զօրեղ եզները պաշարեցին ինձ։
- 13Իրանց բերանը բաց արին ինձ վերայ, ինչպէս գոռող եւ յափշտակող առիւծ։
- 14Ես ջուրի պէս թափուեցայ, եւ իմ ամեն ոսկորները լուծուեցան. սիրտս որովայնումս հալած մոմի պէս եղաւ։
- 15Զօրութիւնս չորացաւ խեցիի պէս, եւ լեզուս քիմքիս է կպած. Եւ դու մահի հողի մէջ դրիր ինձ։
- 16Որովհետեւ շուները պատեցին ինձ, եւ չարերի ժողովքը շրջապատեցին ինձ. իմ ձեռքերն ու ոտքերը ծակեցին։
- 17Ես համարում եմ իմ ամեն ոսկորները, բայց նորանք նայում եւ դիտում են ինձ։
- 18Շորերս բաժանում են իրանց մէջ, եւ պատմուճանիս վերայ վիճակ են գցում։
- 19Բայց դու, ով իմ Տէր, մի հեռանար. Ով իմ զօրութիւն, ինձ օգնութեան շտապիր։
- 20Փրկիր իմ անձը սուրիցը, եւ իմ կեանքը՝ շան ձեռքիցը։
- 21Ազատիր ինձ առիւծի բերանիցը, եւ պատասխանիր ինձ գոմէշի եղջիւրներիցն ազատելով։
- 22Ես քո անունը կ’պատմեմ իմ եղբայրներին. Ժողովրդի մէջ կ’օրհնեմ քեզ։
- 23Ով Տէրիցը վախեցողներ, օրհնեցէք նորան. Ով Յակոբի ամեն զաւակները, փառաւորեցէք նորան. Եւ վախեցէք նորանից, ով Իսրայէլի բոլոր զաւակները։
- 24Որովհետեւ նա չ’անարգեց եւ չ’արհամարհեց խեղճի խղճութիւնը, եւ չ’ծածկեց նորանից իր երեսը. Բայց երբոր նա աղաղակեց դէպի նորան՝ նա ականջ դրաւ։
- 25Քեզ օրհնութիւն կ’տամ մեծ ժողովրդում. իմ ուխտը կ’կատարեմ նորանից վախեցողների առաջին։
- 26Թող խեղճերն ուտեն եւ կշտանան. Թող օրհնեն Տիրոջը նորան խնդրողները. ձեր սիրտը թող ապրի յաւիտեան։
- 27Երկրի ամեն ծայրերը կ’յիշեն եւ Տիրոջ մօտ կ’դառնան. Հեթանոսների ամեն ազգերը քո առաջին երկրպագութիւն կ’անեն։
- 28Որովհետեւ Տիրոջն է թագաւորութիւնը, եւ նա իշխանութիւն է անում հեթանոսների մէջ։
- 29Երկրի ամեն պարարտները կ’ուտեն եւ երկրպագութիւն կ’անեն. նորա առաջին վայր կ’ընկնեն ամեն հողը իջնողները, որ իրանց անձը չեն ապրեցնում։
- 30Սերունդը կ’ծառայէ նորան. նա Տիրոջը ազգ կ’համարուի։
- 31Կ’գան եւ նորա արդարութիւնը կ’պատմեն այն ծնուելու ժողովրդին. Թէ Այս ամենը նա արաւ։
