ՍԱՂՄՈՍ23
  • 1Դաւիթի Սաղմոս։ Տէրն է իմ հովիւը. Եւ կարօտութիւն չեմ ունենալ։
  • 2Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ, եւ հանդարտ ջրերի մօտ՝ տանում է ինձ.
  • 3Իմ անձին հանգիստ է տալիս. ինձ առաջնորդում է արդարութեան շաւիղներումը իր անունի համար։
  • 5Դու իմ առաջին սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց. դու իմ գլուխն օծում ես իւղով. Իմ բաժակը խիստ լիքն է։
  • 6Հէնց բարիք եւ ողորմութիւն կ’գան իմ ետեւիցն իմ կեանքի բոլոր օրերումը. Եւ Տիրոջ տանը կ’բնակուիմ շատ երկար ժամանակ։
← Ցանկ