ՍԱՂՄՈՍ23
  • 1Դաւիթի Սաղմոս։ Տէրն է իմ հովիւը. Եւ կարօտութիւն չեմ ունենալ։
  • 2Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ, եւ հանդարտ ջրերի մօտ՝ տանում է ինձ.
  • 3Իմ անձին հանգիստ է տալիս. ինձ առաջնորդում է արդարութեան շաւիղներումը իր անունի համար։
  • 4Թէ եւ գնամ մահի շուքի ձորումը՝ չար բանից չեմ վախենալ. որովհետեւ դու ինձ հետ ես. Քո գաւազանն ու քո ցուպը՝ նորանք մխիթարում են ինձ։
  • 6Հէնց բարիք եւ ողորմութիւն կ’գան իմ ետեւիցն իմ կեանքի բոլոր օրերումը. Եւ Տիրոջ տանը կ’բնակուիմ շատ երկար ժամանակ։
← Ցանկ