ՍԱՂՄՈՍ24
  • 1Դաւիթի Սաղմոս։ Տիրոջն է երկիրը եւ նորա լիութիւնը. Աշխարհը եւ նորա բնակիչները։
  • 2Որովհետեւ նա ինքը ծովերի վերայ հիմնեց նորան, եւ նորան գետերի վերայ հաստատեց։
  • 3Ո՞վ վեր կ’գնայ Տիրոջ սարը, եւ ո՞վ կ’կանգնի նորա սրբութեան տեղումը։
  • 4Նա, որ սուրբ է ձեռքով եւ անարատ սրտով. Որ իր անձը անիրաւութեան չէ տալիս, եւ երդում չէ անում նենգութիւնով։
  • 5Նա օրհնութիւն կ’ստանայ Տէրիցը եւ արդարութիւն՝ իր փրկութեան Աստուածանից։
  • 6Այս այն ազգն է որ խնդրում է նորան, որ խնդրում է քո երեսը, ով Յակոբի Աստուած։ (Սէլա։)
  • 7Ով դռներ, բարձրացրէք ձեր գլուխները. Եւ բարձրացրէք, ով յաւիտենական դռներ, որ փառաց Թագաւորը մտնէ։
  • 8Ո՞վ է այդ փառաց Թագաւորը. Տէրը՝ ուժեղ պատերազմի մէջ։
  • 9Ով դռներ, բարձրացրէք ձեր գլուխները, եւ բարձրացրէք, ով յաւիտենական դռներ, որ փառաց Թագաւորը մտնէ։
← Ցանկ