ՍԱՂՄՈՍ25
  • 1Դաւիթի Սաղմոս։ Ով Տէր, դէպի քեզ եմ բարձրացնում իմ անձը։
  • 3Եւ ամեն քեզ սպասողները չեն ամաչիլ. Բայց պիտի ամաչեն զուր տեղը անօրէնութիւն գործողները։
  • 4Ցոյց տուր ինձ, ով Տէր, քո ճանապարհները, սովորեցրու ինձ քո գնալու ճանապարհները։
  • 5Առաջնորդիր ինձ քո ճշմարտութիւնումը, եւ սովորեցրու ինձ, թէ դու ես իմ փրկութեան Աստուածը. Քեզ եմ յոյս դրել ամեն օր։
  • 6Յիշիր, ով Տէր, քո ողորմութիւնները ու քո քաղցրութիւնները, որովհետեւ նորանք յաւիտեան կան։
  • 7Մի յիշիր իմ մանկութեան մեղքերը եւ իմ յանցանքները. Այլ քո ողորմութեան պէս յիշիր ինձ քո բարութեան համար, ով Տէր։
  • 8Բարի եւ ուղիղ է Տէրը. Սորա համար մեղաւորներին սովորեցնում է ճանապարհը։
  • 9Նա առաջնորդում է հեզահոգիներին իրաւունքի մէջ. Եւ սովորեցնում է հեզահոգիներին իր ճանապարհը։
  • 10Տիրոջ բոլոր ճանապարհները ողորմութիւն են եւ ճշմարտութիւն՝ նորա ուխտն ու վկայութիւնը պահողների համար։
  • 11Ով Տէր, քո անունի համար քաւիր իմ անօրէնութիւնը, որ շատ է։
  • 12Ո՞վ է այն մարդը՝ որ վախենում է Տէրիցը. ահա կ’սովորեցնէ նորան այն ճանապարհը, որ ընտրել է։
  • 13Նորա անձը բարութեան մէջ կ’բնակուի. Եւ նորա սերունդը երկիրը կ’ժառանգէ։
  • 14Տիրոջ մտերմութիւնը նորանց հետ է, որ վախենում են նորանից. Եւ իր ուխտը սովորեցնում է նորանց։
  • 15Իմ աչքերը միշտ դէպի Տէրն են, որովհետեւ նա կ’հանէ իմ ոտքերը որոգայթից։
  • 16Ինձ մտիկ արա եւ ողորմիր ինձ, որ մինակ եւ խեղճ եմ ես։
  • 17Սրտիս նեղութիւնները շատ են. Հանիր ինձ իմ վիշտերիցը։
  • 18Մտիկ արա իմ խղճութեանը եւ իմ ցաւին, եւ ներիր իմ ամեն մեղքերը։
  • 19Մտիկ արա իմ թշնամիներին, որ շատ են. Եւ անիրաւ ատելութիւնով ատում են ինձ։
  • 20Պահիր իմ անձը եւ փրկիր ինձ. Թող չ’ամաչեմ. Որովհետեւ քեզ եմ յուսացած։
  • 21Թող անարատութիւնն ու ուղղութիւնը պահեն ինձ. Որովհետեւ քեզ եմ սպասում։
  • 22Ով Աստուած, փրկիր Իսրայէլին իր ամեն նեղութիւններիցը։
← Ցանկ