ՍԱՂՄՈՍ26
- 1Դաւիթի (Սաղմոս)։ Ով Տէր, իրաւունք արա ինձ, որովհետեւ ես անարատութիւնով գնացի, եւ Տիրոջը յուսացայ. Ես չեմ սասանիլ։
- 2Փորձիր ինձ, Տէր, եւ քննիր ինձ. Փորձիր իմ երիկամունքները եւ իմ սիրտը։
- 3Որովհետեւ քո ողորմութիւնն իմ աչքի առաջին է, եւ ես քո ճշմարտութիւնումն եմ գնում։
- 4Ես ունայն մարդկանց հետ չեմ նստում, եւ կեղծաւորների հետ չեմ գնում։
- 5Ես ատում եմ չարերի ժողովքը. Եւ ամբարիշտների հետ չեմ նստում։
- 6Լուանում եմ ձեռքերս անմեղութիւնով. Եւ քո սեղանի չորս կողմովը պտոյտ եմ տալիս, ով Տէր։
- 7Որ օրհնութեան ձայնը հնչեցնեմ. Եւ քո ամեն սքանչելիքները պատմեմ։
- 8Ով Տէր, ես սիրում եմ քո տան բնակութիւնը. Եւ քո փառքի բնակուելու տեղը։
- 9Մի կորցնիր իմ անձը մեղաւորների հետ. Եւ իմ կեանքն արիւն թափող մարդկանց հետ.
- 10Որ նորանց ձեռքումն անիրաւութիւն կայ, եւ նորանց աջը լցուած է կաշառքով։
- 11Բայց ես գնում եմ անարատութիւնով, փրկի՜ր ինձ եւ ողորմի՜ր ինձ։
- 12Իմ ոտը կանգնած է ուղղութիւնում, եւ կ’օրհնեմ Տիրոջը ժողովուրդների մէջ։
