ՍԱՂՄՈՍ26
  • 1Դաւիթի (Սաղմոս)։ Ով Տէր, իրաւունք արա ինձ, որովհետեւ ես անարատութիւնով գնացի, եւ Տիրոջը յուսացայ. Ես չեմ սասանիլ։
  • 2Փորձիր ինձ, Տէր, եւ քննիր ինձ. Փորձիր իմ երիկամունքները եւ իմ սիրտը։
  • 3Որովհետեւ քո ողորմութիւնն իմ աչքի առաջին է, եւ ես քո ճշմարտութիւնումն եմ գնում։
  • 4Ես ունայն մարդկանց հետ չեմ նստում, եւ կեղծաւորների հետ չեմ գնում։
  • 6Լուանում եմ ձեռքերս անմեղութիւնով. Եւ քո սեղանի չորս կողմովը պտոյտ եմ տալիս, ով Տէր։
  • 7Որ օրհնութեան ձայնը հնչեցնեմ. Եւ քո ամեն սքանչելիքները պատմեմ։
  • 8Ով Տէր, ես սիրում եմ քո տան բնակութիւնը. Եւ քո փառքի բնակուելու տեղը։
  • 9Մի կորցնիր իմ անձը մեղաւորների հետ. Եւ իմ կեանքն արիւն թափող մարդկանց հետ.
  • 10Որ նորանց ձեռքումն անիրաւութիւն կայ, եւ նորանց աջը լցուած է կաշառքով։
  • 11Բայց ես գնում եմ անարատութիւնով, փրկի՜ր ինձ եւ ողորմի՜ր ինձ։
  • 12Իմ ոտը կանգնած է ուղղութիւնում, եւ կ’օրհնեմ Տիրոջը ժողովուրդների մէջ։
← Ցանկ